Կահիրեում հայ եւ եգիպտացի ժողովուրդների բարեկամությունը հավերժացնող հուշակոթողի բացման վերաբերյալ
17 April, 2007Ս.թ. ապրիլի 14-16-ը ՀՀ նախագահի Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում Կահիրեի «Ազատություն» զբոսայգում բացվեց հայ եւ եգիպտացի ժողովուրդների բարեկամությունը հավերժացնող հուշակոթող: Հուշակոթողի պաշտոնական բացումը կատարեցին ՀՀ արտաքին գործերի նախաբար Վարդան Օսկանյանը եւ Կահիրեի նահանագապետ Աբդ ալ-Ազիմ Ուազիրը:
Բացման արարողությունից հետո ԶԼՄ-ին տված հացազրույցում Կահիրեի նախահանգապետը նշեց, որ հուշակոթողը հայ-եգիպտական դարավոր սերտ ու բարեկամական հարաբերությունների արտացոլումն է, ընդգծելով, որ «հայերը ապրելով Եգիպտոսում դարձան այս երկրի լիիրավ քաղաքացիները եւ մեծ ներդրում ունեցան երկրի մշակույթի, տնտեսության եւ քաղաքականության մեջ»:
Հանդիսությանը ներկա էին եգիպտահայ համայնքի, ինչպես նաեւ ԵԱՀ պետական մարմինների եւ տեղական լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ: