Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով պետնախարարի այցը Հայաստանի Հանրապետություն
21 Մայիսի, 2023Մայիսի 22-23-ն այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին:
Մայիսի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում ԶԼՄ օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի ասուլիսին՝ նաև լրագրողները:
Հանդիպման լուսաբանման համար անհրաժեշտ է ԱԳՆ շենքում լինել մայիսի 22-ին ժամը 14:15-ին: Հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսը նախատեսվում է ժամը 15:20-ին:
Լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2023թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում: