Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդի այցը Հայաստան

27 Հուլիսի, 2022

Հուլիսի 26-28-ը աշխատանքային այցով Երևանում է գտնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը: 

Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդի հանդիպումը: 

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հուլիսի 28-ին՝ ժամը 12:50-ին, տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Աբդուլա Շահիդի հանդիպումը: Նույն օրը ժամը 13:35-ին նախարար Միրզոյանի և նախագահ Աբդուլա Շահիդի մասնակցությամբ տեղի կունենա ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների վկայականների հանձնումը: 

Ժամը 12:50-ին և 13:35-ին կայանալիք միջոցառումների նկարահանումն իրականացնելու համար հրավիրվում են օպերատորներն ու լուսանկարիչները:

Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2022թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

Տպել էջը