Հայաստանի Հանրապետություն կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

02 Հուլիսի, 2022

Հուլիսի 4-ին Հայաստանում կգտնվի Հնդկաստանի Հանրապետության ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման` մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:


ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հուլիսի 4-ին՝ ժամը 10:05-ին, ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Սանջայ Վերմայի առանձնազրույցը, որին կհաջորդի Հայաստանի ԱԳ նախարարի ու Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարի համանախագահությամբ հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացումը` ժամը 10:35-ին:

Միջոցառումները լուսաբանելու համար հրավիրվում են օպերատորներն ու լուսանկարիչները: Ժամը 10:05-ի հանդիպմանը կիրականացվի արարողակարգային նկարահանում, իսկ ժամը 10:35-ին` նիստի բացման ելույթների լուսաբանում:

Միջոցառումների լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2022թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

 

Տպել էջը