Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը

13 Սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 13-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը: Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:


ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արարատ Միրզոյանի և Իվան Կորչոկի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին ժ. 9:30-ին, որին կհետևի ՀՀ ԱԳ նախարարի և Սլովակիայի ԱԳ նախարարի մամուլի համար համատեղ հայտարարությունը՝ ժ. 10:30-ին:

Ժամը 9:30-ին կայանալիք հանդիպման արարողակարգային նկարահանումներն իրականացնելու և ժ. 10:30-ին մամուլի համար համատեղ հայտարարությունը լուսաբանելու համար հրավիրվում են օպերատորներն ու լուսանկարիչները:

Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2021թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

 

Տպել էջը