2021թ հունիսի 20-ին կայանալիք ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուսաբանման համար լրատվամիջոցների հավատարմագրման պահանջները

14 Մայիսի, 2021

Օտարերկրյա օրենսդրության հիման վրա գործող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները, ներառյալ ԱԳՆ տարեկան հավատարմագրում անցած լրագրողները, որոնք ցանկանում են լուսաբանել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտությունները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրվելու համար պետք է մինչև հունիսի 3-ը կարճաժամկետ հավատարմագրում անցնեն ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:

ՀՀ ԱԳՆ-ում կարճաժամկետ հավատարմագրման համար կարելի է դիմել նախարարության պաշտոնական կայքէջի միջոցով հետևյալ հղմամբ՝ https://www.mfa.am/hy/elections2021:

Այն հայտադիմումները, որոնք կստացվեն վերոնշյալ վերջնաժամկետից հետո, չեն դիտարկվի՝ ելնելով օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողների հավատարմագրման համար հաստատված կարգի պահանջներից, որոնք սահմանվել են ՀՀ Ընտրական օրենսգրքի դրույթների հիման վրա` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

Տպել էջը