ՄՄՀՊԻ և ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա ընդունելության վերաբերյալ
06 Ապրիլի, 2021Տեղեկացնում ենք, որ ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ-МГИМО) և ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2021/2022թթ. ուսումնական տարվա համար ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացված քվոտային տեղերի շրջանակներում:
2021/2022թթ. ուսումնական տարվա համար ՄՄՀՊԻ-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 7-ն է՝ 5 բակալավրիատի և 2 մագիստրոսական ծրագրերի դիմելու հնարավորությամբ: Դիվանագիտական ակադեմիան տրամադրում է սահմանափակ քանակությամբ տեղեր՝ կախված ընդունելության քննություններում դիմորդների արդյունքներից:
Դիվանագիտական ակադեմիան առաջարկում է կրթական ծրագրեր հետևյալ ուղղություններով․
Բակալավրիատ
- Միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք (քննական առարկաներ՝ ռուսերեն /բանավոր և գրավոր/, օտար լեզու /բանավոր և գրավոր/, պատմություն /գրավոր/),
- Համաշխարային տնտեսագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն /բանավոր և գրավոր/, օտար լեզու /բանավոր և գրավոր/, մաթեմատիկա /գրավոր/)։
Մագիստրատուրա
- Միջազգային հարաբերություններ (քննական առարկաներ՝ ռուսերեն /գրավոր/, օտար լեզու /գրավոր/, մասնագիտական առարկա /գրավոր/),
- Տնտեսագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն /գրավոր/, օտար լեզու /գրավոր/, մասնագիտական առարկա /գրավոր/),
- Իրավագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն /գրավոր/, օտար լեզու /գրավոր/ , մասնագիտական առարկա /գրավոր/),
- Մենեջմենթ (քննական առարկաներ՝ ռուսերեն /գրավոր/, օտար լեզու /գրավոր/, մասնագիտական առարկա /գրավոր/)։
Ասպիրանտուրա
- Պատմություն և հնագիտություն,
- Տնտեսագիտություն,
- Իրավագիտություն,
- Քաղաքագիտություն և տարածաշրջանագիտություն:
ՄՄՀՊԻ-ն առաջարկում է կրթական ծրագրեր հետևյալ ուղղություններով՝
1. Միջազգային հարաբերություններ |
(բակալավրիատ/մագիստրատուրա) |
2. Տարածաշրջանագիտություն |
(բակալավրիատ/մագիստրատուրա) |
3. Տնտեսագիտություն |
(բակալավրիատ/մագիստրատուրա) |
4. Իրավագիտություն |
(բակալավրիատ/մագիստրատուրա) |
5. Ժուռնալիստիկա |
(բակալավրիատ/մագիստրատուրա) |
6. Գովազդ և հանրային կապեր |
(բակալավրիատ/մագիստրատուրա) |
7. Քաղաքագիտություն |
(բակալավրիատ/մագիստրատուրա) |
8. Պետական և համայնքային կառավարում |
(բակալավրիատ/մագիստրատուրա) |
9. Առևտրային գործ |
(բակալավրիատ/մագիստրատուրա) |
10. Ֆինանսներ և վարկ |
(մագիստրատուրա) |
11. Մանկավարժական կրթություն |
(մագիստրատուրա) |
12. Լեզվաբանություն |
(մագիստրատուրա) |
13. Հասարակագիտություն |
(մագիստրատուրա) |
ՄՄՀՊԻ-ի բակալավրիատի ծրագրերին դիմողները պարտավոր են հանձնել ընդունելության քննություններ ռուսերեն և օտար լեզուներից, իսկ տնտեսագիտական ուղղությունն ընտրած թեկնածուները պետք է տիրապետեն մաթեմատիկական գիտելիքների: Մագիստրատուրայի դեպքում դիմորդները հանձնում են քննություն օտար լեզվից և մասնագիտական առարկայից:
Վերը նշված բուհերի ընդունելության քննությունները կանցկացվեն հեռավար ձևաչափով:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ-ին հատկացված քվոտաներով ուսումը վերոնշյալ բուհերում անվճար է, սակայն ուսումնառության ամբողջ ընթացքում կեցության հետ կապված ծախսերը, ինչպես նաև ճանապարհածախսը պետք է հոգան մասնակիցները: Տեղերի առկայության պարագայում հանրակացարաններում բնակությունը նույնպես վճարովի է:
Վերը նշված բուհերի ուսումնական ծրագրերին դիմելու համար ՀՀ ԱԳՆ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է 2021թ. ապրիլի 20-ը:
ՀՀ ԱԳՆ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ․
- դիմում ՀՀ ԱԳ նախարարի անունով,
- անձնագրի պատճենը,
- ատեստատի պատճենը (բակալավրիատի դեպքում) /դիպլոմի պատճենը (մագիստրատուրայի դեպքում)՝ ներառյալ ներդիրները,
- արական սեռի դիմորդների պարագայում՝ կցագրման վկայականի կամ զինվորական գրքույկի պատճենները,
- ինքնակենսագրություն՝ շարադրված ազատ ոճով,
- 2 գունավոր լուսանկար 3X4 չափսի:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել secretariat1@mfa.am էլ. հասցեին: Այլ մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ ԱԳՆ՝ +37460-620-312 հեռախոսահամարով:
Ուշադրություն․
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների պատճառով ընդունելության քննությունների ժամկետները, ինչպես նաև դրանց անցկացման ձևաչափը կարող են ենթարկվել փոփոխությունների: