Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ. 2020թ. հոկտեմբերի 9-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լուսաբանման համար լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը

23 Սեպտեմբերի, 2020

Հոկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լուսաբանման համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին մինչև հոկտեմբերի  2-ը անհրաժեշտ է հավատարմագրում անցնել ՀՀ ԱԳՆ-ում` media@mfa.am հասցեին ուղարկելով հետևյալ տեղեկատվությունը.

  • Լրատվամիջոցի անվանումը,
  • Լրատվամիջոցի ներկայացուցչի անուն-ազգանունը և պաշտոնը (հայերեն և ռուսերեն տարբերակներով),
  • Անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի լուսապատճենը (․pdf կամ ․jpg ձևաչափով),
  • Պաշտոնական ձևաչափի լուսանկար (․jpg ձևաչափով, օգտագործվելու է բեյջի համար),
  • ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությանը հասցեագրված նամակ` լրատվամիջոցի ղեկավարի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և կնիքով (․pdf ձևաչափով)։

Լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, ովքեր ունեն ՀՀ ԱԳՆ 2020թ.-ի հավատարմագրում, media@mfa.am հասցեին ուղարկված նամակում կարող են նշել արդեն հավատարմագրված լինելու հանգամանքը և ուղարկել միայն հետևյալ տեղեկատվությունը.

  • Լրատվամիջոցի անվանումը,
  • Լրատվամիջոցի ներկայացուցչի անուն-ազգանունը (հայերեն և ռուսերեն տարբերակներով),
  • Պաշտոնական ձևաչափի լուսանկար (․jpg ձևաչափով, օգտագործվելու է բեյջի համար)։

Հավատարմագրված լրագրողներին կհատկացվեն «Пресса» տարբերիչ նշումով բեյջեր, որոնք հնարավորություն կտան մուտք ունենալ մամուլի կենտրոն։

Խնդրում ենք էլեկտրոնային նամակն ուղարկելիս «Թեմա» բաժնում նշել «ԵՄԽ նիստ»:

Վերջնաժամկետից ուշ ներկայացված և վերոնշյալ չափանիշները չբավարարող դիմումները չեն դիտարկվելու:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն հետևյալ հեռախոսահամարներով․

հեռ.՝ +374 60 620 208

հեռ․՝ +374 60 620 205

հեռ․՝ +374 60 620 234

կամ գրել նամակ հետևյալ էլ. փոստին` media@mfa.am

Տպել էջը