Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ. Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի լուսաբանումը

01 Հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի լուսաբանման համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին մինչև սեպտեմբերի 20-ը անհրաժեշտ է հավատարմագրում անցնել ՀՀ ԱԳՆ-ում` media@mfa.am հասցեին ուղարկելով հետևյալ տեղեկատվությունը.

  • Լրատվամիջոցի անվանումը,
  • Լրատվամիջոցի ներկայացուցչի անուն-ազգանունը և պաշտոնը (հայերեն և ռուսերեն տարբերակներով),
  • Անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի լուսապատճենը (․pdf կամ ․jpg ձևաչափով),
  • Լուսանկար (․jpg ձևաչափով, օգտագործվելու է բեյջի համար),
  • ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությանը հասցեագրված նամակ` լրատվամիջոցի ղեկավարի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և կնիքով (․pdf ձևաչափով)։

Լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, ովքեր ունեն ՀՀ ԱԳՆ 2019թ.-ի հավատարմագրում, media@mfa.am հասցեին ուղարկված նամակում կարող են նշել արդեն հավատարմագրված լինելու հանգամանքը և ուղարկել միայն հետևյալ տեղեկատվությունը.

  • Լրատվամիջոցի անվանումը,
  • Լրատվամիջոցի ներկայացուցչի անուն-ազգանունը (հայերեն և ռուսերեն տարբերակներով),
  • Լուսանկար (․jpg ձևաչափով)։

Հավատարմագրված լրագրողներին կհատկացվեն դեղին հիմնագույնի բեյջ՝ «Пресса» տարբերիչ նշումով, որը հնարավորություն է տալիս մուտք ունենալ մամուլի կենտրոն։

Խնդրում ենք էլեկտրոնային նամակի «Թեմա» բաժնում նշել «ԵՏԲԽ նիստ»:

Վերջնաժամկետից ուշ ներկայացված և վերոնշյալ չափանիշները չբավարարող դիմումները չեն դիտարկվելու:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության աշխատակիցներին․

հեռ.՝ +374 60 620 208

հեռ․՝ +374 60 620 202

էլ. փոստ` media@mfa.am 

Տպել էջը