Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն

12 Օգոստոսի, 2019

Օգոստոսի 13-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան: Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարների հանդիպումը:

Այցի շրջանակներում Ուրուգվայի ԱԳ նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսվում են նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հանդիպումները նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: 

Ուրուգվայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

   

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ռոդոլֆո Նին Նովոայի հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին ժ. 10:30-ին, որից հետո՝ ժ․ 11։30-ին, կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

ժ. 10:30-ին կայանալիք հանդիպման արարողակարգային նկարահանումներն իրականացնելու համար հրավիրվում են օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ ժ․  11։30-ին՝ համատեղ մամուլի ասուլիսը լուսաբանելու համար հրավիրվում են նաև լրագրողները։

Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2019թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում: 

Տպել էջը