«Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողով

22 Հոկտեմբերի, 2018

2018թ. հոկտեմբերի 22-24-ը Երևանում տեղի կունենա «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողով:


Հայկական ընկերությունները հրավիրվում են «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովին: Միջոցառումը բաղկացած է 2 մասից՝ ցուցահանդես և համաժողով։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ 2018թ. հոկտեմբերի 22-24-ը Երևանում կանցկացվի ԵԱՏՄ տարածաշրջանում խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։ «Եվրասիական շաբաթն» ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։

Գործարար համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ-ից շուրջ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն։

Ցուցահանդեսային մասը կմիավորի արտահանող և արտահանման ներուժ ունեցող ԵԱՏՄ երկրների ընկերություններին՝ հետևյալ ոլորտներից.

  • գյուղմթերքի վերամշակում և սննդարդյունաբերություն
  • դեղագործական և բժշկական արտադրանք 
  • թեթև արդյունաբերություն 
  • շինանյութերի արտադրություն
  • ոսկեգործություն

Հայկական ընկերությունների հայտերի հավաքագրումն իրականացնում է Բիզնես Արմենիա հիմնադրամը։ Ընկերությունների մասնակցությունը հաստատում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ստեղծված «Եվրասիական շաբաթ» միջոցառման կազմկոմիտեն։ Հաստատված ընկերություններին անվճար կտրամադրվի 10քմ ստանդարտ տաղավար: Ցուցահանդեսի մասնակիցների ընտրության համար հաշվի կառնվեն հետևյալ չափորոշիչները՝ արտադրանքի արտահանման, նորարարական ներուժի և համագործակցային հնարավորությունների առկայությունը։

Ցուցահանդեսի հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2018թ. հոկտեմբերի 8-ն է։ Խնդրում ենք լրացնել կցված հայտը, այնուհետև ստորագրված/կնքված տարբերակը PDF ձևաչափով ուղարկել anahit.mkrtchyan@businessarmenia.am էլ-հասցեին։

Համաժողովի մասնակիցների գրանցումը կիրականացվի մինչև հոկտեմբերի 8-ը՝ www.eurasianweek.org կայքէջում, որը նրանց հնարավորություն կտա B2B հանդիպումներ կազմակերպել ԵԱՏՄ այլ ընկերությունների հետ։

 

Մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպչական հարցերով կարող եք դիմել Բիզնես Արմենիայի Արտահանողների աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանին. էլ. հասցե` anahit.mkrtchyan@businessarmenia.am, հեռ.՝ +374 11 597 800։

Տպել էջը