ՖՄԿ գագաթաժողովի հավատարմագրում

30 Սեպտեմբերի, 2018

ՖՄԿ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. հոկտեմբերի 7-ից 12-ը Երևանում (Հայաստան) տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) մշտական խորհրդի նիստը, ՖՄԿ նախարարական համաժողովը, Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովը, ինչպես նաև դրանց զուգահեռ ֆրանկոֆոն այլ միջոցառումներ։

Լրագրողները, օպերատորները և լուսանկարիչները մինչև սեպտեմբերի 30-ը հրավիրվում են գրանցվելու Գագաթաժողովի հավատարմագրման հատուկ հարթակում, որը հասանելի է հետևյալ հղումով՝

http://sommetfrancophonie2018.site.calypso-event.net/accreditation_presse/accueil_presse.htm

Տեղեկացնում ենք, որ հավատարմագրման հայտի բոլոր դաշտերը պետք է լրացվեն բացառապես ֆրանսերենով։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել անձնական լուսանկարին ներկայացվող պահանջներին, որը պետք է լինի 50mm x 70mm (189x265 px) չափով: 

Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովը և դրան զուգահեռ կայանալիք միջոցառումները լուսաբանել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչները հավատարմագրման հետ կապված հարցերի դեպքում կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

Հռիփսիմե Մարկոսյան

Հեռ․ 060 620 283

Շիրազ Հովակիմյան

Հեռ․՝ 060 620 234

 

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովին կարող են մասնակցել միայն վերոնշյալ հավատարմագրումն անցած լրագրողները։

Տպել էջը