Համավարակով պայմանավորված օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում ՀՀ քաղաքացիների այլ պետություններ մուտքի և ելքի սահմանափակումների մասին

Նախորդ էջ

Սերբիա (Վերջին թարմացումը՝ 19.05.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Սերբիա մուտք գործելու համար նախատեսված COVID-19-ով պայմանավորված բոլոր սահմանափակումները հանվել են։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է՝  

https://www.mfa.gov.rs/en/citizens/travel-serbia/covid-19-entry-requirements 

Սլովակիա (Վերջին թարմացումը՝ 13.05.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Թույլատրվում է բոլոր երկրների քաղաքացիները մուտքը: Երկիր  մուտք գործելուց անհրաժեշտ է ներկայացնել ամբողջությամբ պատվաստված, կազդուրված/ապաքինված/ լինելու մասին կամ ՊՇՌ հետազոտության բացասական հավաստագիր:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Սլովակիայի Հանրապետություն ժամանող 12 տարեկանից բարձր անձինք պարտավոր են գրանցվել https://korona.gov.sk/en/ehranica/ կայքի միջոցով, օդային ճանապարհով ժամանող քաղաքացիները պետք է գրանցվեն  https://www.mindop.sk/covid/forms կայքի միջոցով և ներկայացնեն 72 ժամ վաղեմություն ունեցող ՊՇՌ հետազոտության բացասական հավաստագիր: Սլովակիա ժամանելուց հետո անհրաժեշտ է լրացնել ինքնամեկուսացման անցնելու պարտավորություն, ինչից հետո ժամանելու 5-րդ օրը անձը կարող է անցնել ՊՇՌ հետազոտություն։ Բացասական պատասխանի դեպքում թույլ է տրվում դադարեցնել ինքնամեկուսացումը։

Ինքնամեկուսացման պահանջը չի տարածվում լիովին պատվաստված և 12 -18  տարեկան անձանց վրա՝ նրանց ընտանիքի անդամների որևէ մեկի հանդեպ պարտադիր ինքնամեկուսացման պայմանը չկիրառվելու պայմանով: Մինչև 12 տարեկան երեխաները  ազատվում են առցանց գրանցվելու պահանջից:

Ուղևորները, ովքեր տարանցում են Սլովակիան առանց կանգ առնելու ազատվում են պարտադիր առցանց գրանցում անցնելու պահանջից։

Սլովենիա (Վերջին թարմացումը՝ 19.05.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

2022 թվականի փետրվարի 19-ից Covid-19-ով պայմանավորված սահմանափակումներն այլևս չեն գործում։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Երկրում գործող սահմանափակումներին, ինչպես նաև COVID-19-ով պայմանավորված հավելյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով՝ https://www.gov.si/en/topics/coronavirus-disease-covid-19/border-crossing/

Սինգապուր (Վերջին թարմացումը՝ 28.10.2021)

Սահմանը հատելու ռեժիմը

Զբոսաշրջության և այլ նպատակներով օտարերկրացիների Սինգապուր մուտք գործելն արգելվում է:

Թույլատրվում է մուտքը բացառապես հետևյալ դասերի անձանց համար.

  1. Սինգապուրի քաղաքացիները
  2. Մշտական բնակության թույլտվություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները
  3. Աշխատանքի և ուսման նպատակով երկարաժամկետ կեցության թույլտվություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները
  4. Սինգապուրի քաղաքացու կամ մշտական բնակության թույլտվություն ունեցող օտարերկրա քաղաքացու ընտանիքի անդամները կամ հարազատները
  5. Կարճատև այցելություն կարող են ունենալ Սինգապուրի հետ Կանաչ գոտու վերաբերյալ փոխադարձ համաձայնագիր ստորագրած երկրների քաղաքացիները
  6. Օդանավերի և նավերի անձնակազմ
  7. Պաշտոնական և գործնական նպատակներով այցելություններ, որոնց համար հրավիրող կողմն այցելությունից 14 օր առաջ պետք է դիմի ստորև նշված հղումով https://eservices.ica.gov.sg/STO/
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Սինգապուր մուտք գործելուց 3 օր առաջ պահանջվում է լրացնել առողջ լինելու մասին էլեկտրոնային հայտարարություն հետևյալ հղումով՝ https://eservices.ica.gov.sg/sgarrivalcard/#

  • Երկիր մուտք գործելիս պահանջվում է ՊՇՌ/PCR թեստ տալ և ինքնամեկուսացում 48 ժամ տևողությամբ՝ մինչև թեստի բացասական պատասխանի ստացումը:
  • Տարբեր դասի մարդկանց համար գործում է նաև կեցության վայրում ինքնամեկուսացման տարբեր ռեժիմներ՝ տարբեր ժամկետներով, նվազագույնը 7 օր: Բոլորի պարագայում թեստավորումը պարտադիր է, վճարումն իրականացնում է ճամփորդողը:
  • Անհրաժեշտ է առողջապահական ապահովագրություն, որը կծածկի COVID-19-ի հետ կապված բժշկական ծախսերը նվազագույնը 30 000 սինգապուրյան դոլարին համարժեք արժողությամբ:

Պահանջվում է ներբեռնել և ակտիվացնել TraceTogether հավելվածը բջջային հեռախոսի վրա։

Նշված կարգավիճակ ունեցող անձանց Սինգապուր մուտքի մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ ստորև նշված հղումով՝

https://www.visitsingapore.com/id_id/travel-guide-tips/travel-requirements/

Սիրիայի Արաբական Հանրապետություն(Վերջին թարմացումը՝ 16.05.2022)

Սահմանը հատելու ռեժիմը
Սիրիայում գործում են օտարերկրյա քաղաքացիների համար երկիր մուտքի և ելքի հետևյալ սահմանափակումները:
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Սիրիայի Արաբական Հանրապետություն այցելելիս պահանջվում է ներկայացնել COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստումը հավաստող (QR կոդով) միջազգային վկայական, որը հաստատում է պատվաստանյութերի ամբողջական չափաբաժինների ընդունումը կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ։

Վրաստան (Վերջին թարմացումը՝ 01.03.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

ՀՀ քաղաքացիների համար օդային և ցամաքային ճանապարհներով մուտքը Վրաստան բաց է։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ցամաքային ճանապարհով Վրաստան և հակառակ ուղղությամբ կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

 Տեղեկացնում ենք, որ Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ 2022թ․ մարտի 1-ից փոփոխություններ են տեղի ունեցել Վրաստանի տարածք օդային, ցամաքային և ծովային ճանապարհով մուտք գործելու հետ կապված կարգավորումներում։

 
✅ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ամբողջական կուրսը ավարտած ՀՀ քաղաքացիները ՑԱՄԱՔԱՅԻՆ, ՕԴԱՅԻՆ և ԾՈՎԱՅԻՆ ճանապարհով կարող են մուտք գործել Վրաստան՝ սահմանային  անցակետում թղթային տարբերակով ներկայացնելով ՄԻԱՅՆ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր(ԱՐՄԵԴ համակարգից ներբեռնված հավաստագիրը)՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր, մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր)։ 
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից քաղաքացիներին առաջարկվող կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ԲՈԼՈՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ընդունելի են նաև Վրաստանում:
 
✅ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ՉՊԱՏՎԱՍՏՎԱԾ կամ պատվաստման ամբողջական կուրսը ՉԱՎԱՐՏԱԾ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան՝ սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնելով ՄԻԱՅՆ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ (PCR) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր։
Վրաստան մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում երկրորդ ՊՇՌ թեստը հանձնելու պարտադիր պահանջը այլևս չի գործում: 
Մինչև 10 տարեկան երեխաները ազատված են սահմանային անցակետում ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջից։
 
Վրաստան մուտք գործելիս օտարերկրյա քաղաքացիների համար հանվել է նաև առցանց դիմում-հայտը լրացնելու պարտադիր պահանջը:
 

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (Վերջին թարմացումը՝ 18.05.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը վերսկսել է բոլոր տեսակի արտոնագրերի տրամադրումը։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ամբողջովին պատվաստված օտարերկրյա քաղաքացիները Վիետնամի տարածք կարող են մուտք գործել առանց սահմանին ներկայացնելու COVID-19 համավարակի 72 ժամ վավերականություն ունեցող ՊՇՌ բացասական թեստի հավաստագիրը և ազատվում են ինքնամեկուսացման պահանջից, որոնք գործում էին նախկինում:

Մասնակի պատվաստված կամ չպատվաստված օտարերկրյա քաղաքացիներն Վիետնամի տարածք մուտք գործելիս պետք է ներկայացնեն COVID-19 համավարակի 24 ժամ վավերականություն ունեցող ՊՇՌ բացասական թեստի հավաստագիր և ազատվում են ինքնամեկուսացման պահանջից, որոնք գործում էին նախկինում:

Ուկրաինա (Վերջին թարմացումը՝ 16.05.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

«Ուկրաինայում SARS-CoV-2 կորոնավիրուսով պայմանավորված սուր շնչառական հիվանդության COVID-19 տարածումը կանխելու համար կարանտին հաստատելու և սահմանափակ հակահամաճարակային միջոցառումներ մտցնելու մասին» 2020թ․ թիվ 1236 որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն, 2022թ․ մարտի 23-ին Ուկրաինայի Նախարարների կաբինետի կողմից որոշում է ընդունվել կարանտինը մինչև 2022թ մայիսի 31-ը երկարաձգելու մասին։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Բոլոր օտարերկրացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները՝ անկախ ժամանման երկրից, Ուկրաինայում գտնվելու ողջ ընթացքում  պարտադիր պետք է ունենան COVID-19-ի բուժման և օբսերվացիայի հնարավոր ծախսերը ծածկող բժշկական ապահովագրություն(վկայական, սերտիֆիկատ)՝ տրված Ուկրաինայում գրանցված ապահովագրական ընկերության կամ այն ապահովագրական ընկերության կողմից, որն ունի ներկայացուցչություն/ գործընկեր Ուկրաինայում (Սերտիֆիկատները պետք է լինեն լաբորատորիայի պաշտոնաթղթի վրա, ստորագրած և կնքած, ուկրաինացի սահմանապահների համար հասկանալի լեզվով (ուկրաիներեն, անգլերեն, ռուսերեն):

Բացառություն են կազմում՝

- Ուկրաինայի քաղաքացիները;

- Ուկրաինայի տարածքում մշտապես բնակվող օտարերկրացիներ և քաղաքացիություն չունեցող անձինքը;

- փախստական ​​ճանաչված կամ լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող անձինքը;

- օտարերկրյա պետությունների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, պաշտոնական միջազգային առաքելությունների ներկայացուցչությունների, Ուկրաինայում հավատարմագրված կազմակերպությունների և նրանց ընտանիքների անդամները;

- ծովային և գետային նավերի անձնակազմի անդամները;

- ՆԱՏՕ-ի անդամ և մասնակից պետությունների զինված ուժերի զինվորական անձնակազմը (ստորաբաժանումները);

- մշակութային գործիչները՝ մշակութային հաստատության հրավերով, նրանցից յուրաքանչյուրին ուղեկցող մեկ անձի հետ միասին;

- փոխպատվաստման համար արյունաստեղծ ցողունային բջիջներ տեղափոխող անձինք;

- պոլիմերազային շղթայական ռեակցիայով COVID-19-ի համար բացասական թեստի արդյունք ունեցող անձինք, որոնք իրականացվել են սահմանը հատելուց ոչ ավելի, քան 48 ժամ առաջ։

Պետական ​​սահմանը հատելու պատճառով ինքնամեկուսացման ենթակա անձանցից պահանջվում է տեղադրել և ակտիվացնել Дій вдома համակարգի բջջային հավելվածը (այսուհետ՝ բջջային հավելված): Եթե ​​անհնար է տեղադրել նման բջջային հավելված, ապա անձը ենթակա է ինքնամեկուսացման։

Ինքնամեկուսացման ժամկետը 14 օր է։

Միևնույն ժամանակ օտարերկրացիների համար պարտադիր է ունենալ  նաև ներքոնշյալ փաստաթղթերից մեկը.

  • Կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության թեստ/ սերտիֆիկատ;
  • Կորոնավիրուսային անտիգենի որոշման արագ ախտորոշման բացասական արդյունք հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության թեստ;
  • Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից հաստատված և արտակարգ իրավիճակներում օգտագործման համար նախատեսված մեկ կամ մի քանի դեղաչափերով պատվաստումների վերաբերյալ փաստաթուղթ, այդ թվում՝ Pfizer / BioNTech, Johnson & Johnson's Janssen, AstraZeneca / Vaxzevria, AstraZeneca / Covishield (India), AstraZeneca / SKBio (South Korea), Moderna / Spikevax, Sinopharm (Vero Cell), CoronaVac (Sinovac);
  • Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից արտակարգ իրավիճակներում օգտագործման համար թույլատրելի, Միջազգային բժշկասանիտարական կանոնակարգի կամ պատվաստումների փաստաթղթերի փոխադարձ ճանաչման վերաբերյալ Ուկրաինայի կողմից կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան COVID-19- ի դեմ պատվաստումների ամբողջական ընթացքի ստացումը հաստատող Փաստաթուղթ/սերտիֆիկատ
  • Թեստ չի պահանջվում պատվաստված անձանց համար և 12 տարեկանից ցածր երեխաների համար։

Քուվեյթ (Վերջին թարմացումը՝ 19.05.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

 

Քուվեյթի Պետության նախարարների խորհրդի՝ ս․թ․ ապրիլի 27-ի որոշմամբ՝ արտերկրից Քուվեյթ ժամանողների համար վերացվել է պատվաստված լինելու և ՊՇՌ հետազոտության պահանջը՝ անկախ պատվաստման կարգավիճակից։
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է՝

Քուվեյթի Պետության Կառավարություն՝ 

https://www.cmgs.gov.kw/

Քուվեյթի ավիաուղիներ` 

https://www.kuwaitairways.com/en/information/usefulinfo/Pages/Covid19-Safety-Information.aspx

Քուվեյթի Պետության քաղավիացիայի գլխավոր վարչություն՝ 

https://www.dgca.gov.kw/

Ֆրանսիա (Վերջին թարմացումը՝ 18.05.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

2021թ. դեկտեմբերի 21-ից Ֆրանսիա մուտքի պայմանները և  երկրների համաճարակային վիճակի դասակարգման սանդղակը ենթարկվել են հետևյալ փոփոխությունների։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Դեղերի եվրոպական գործակալության կողմից ճանաչված պատվաստումների սխեմայով (Pfizer, Moderna, AstraZeneca et Johnson & Johnson) պատվաստված լինելու դեպքում ճանապարհորդների համար այլևս թեստեր չեն պահանջվում: 

«Կանաչ» գոտու երկրներից (վիրուսը ակտիվորեն չի շրջանառվում և չկան վիրուսի վտանգավոր տարբերակներ) Ֆրանսիա մուտք գործելիս որևէ սահմանափակում չի կիրառվում: Ֆրանսիա ժամանող ճանապարհորդների համար չի պահանջվում նաև որևէ համոզիչ պատճառ: Յուրաքանչյուր ճանապարհորդ՝ 12 տարեկանից բարձր, եթե չի պատվաստվել, ապա Ֆրանսիա մուտք գործելու համար պարտավոր է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական  պատասխան (առավելագույնը 72 ժամ առաջ կատարված), հակագեն թեստի բացասական պատասխան (առավելագույնը 48 ժամ առաջ կատարված) կամ վերականգնման վկայական (արդեն իսկ վարակված լինելու վերաբերյալ), որն ուժի մեջ է 6 ամիս թեստավորման օրվանից: Ֆրանսիա ժամանելու պարագայում թեստավորում չի իրականացվում:

«Նարնջագույն» պետություններ – վիրուսը ակտիվորեն շրջանառվում է վերահսկելի սահմաններում, չկան վիրուսի վտանգավոր տարբերակներ (Հայաստանն այց ցանկում է)։

Յուրաքանչյուր ճանապարհորդ՝ 12 տարեկանից բարձր, եթե Ֆրանսիա է ժամանում «նարնջագույն» պետությունների խմբի որևէ երկրից, այդ թվում՝ Հայաստանից, պարտավոր է ներկայացնել պատվաստված լինելու ապացույց իսկ  պատվաստված չլինելու դեպքում ՊՇՌ թեստի բացասական պատասխան (առավելագույնը 72 ժամ առաջ կատարված) կամ հակագեն թեստի բացասական պատասխան (առավելագույնը 48 ժամ առաջ կատարված)։

 «Նարնջագույն» ցուցակում գտնվող երկրից Ֆրանսիա այցելելու դեպքում պատվաստված չլինելու դեպքում անձը պարտավոր է ներկայացնել հիմնավոր պատճառ Ֆրանսիա մուտք գործելու համար:

2022 թվականի փետրվարի 1-ից ի վեր տասնութ տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց պարագայում Ֆրանսիայում պատվաստված համարվելու համար բավարար կլինի ստանալ որևէ mRNA պատվաստանյութի* մեկ լրացուցիչ դեղաչափ առավելագույնը 9 ամիս ժամկետով վերջին դեղաչափով պատվաստվելուց հետո:

Դեղերի եվրոպական գործակալության կողմից ճանաչված պատվաստումների սխեմայով (Pfizer, Moderna, AstraZeneca et Johnson & Johnson) պատվաստված չլինելու դեպքում Ֆրանսիա յուրաքանչյուր մուտք գործող պարտավոր է ունենալ հրամայական պատճառ։

*Օրինակ՝ Pfizer-BioNTech կամ Moderna

Ֆրանսիայում գործող առողջապահական անձնագիր ստանալու համար օտարերկրյա քաղաքացիները կարող են դիմել հետևյալ էլեկտրոնային կայքի միջոցով. https://www.diplomatie.gouv.fr/fr/le-ministere-et-son-reseau/actualites-du-ministere/informations-coronavirus-covid-19/demande-de-passe-sanitaire-en-cas-de-vaccination-a-l-etranger-procedure-pour-64244/ :

Հիշեցում․ վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն, վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել՝ https://france-visas.gouv.fr/ru/web/france-visas/ ։

Ֆիլիպիններ (Վերջին թարմացումը՝ 18.05.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Ս.թ. փետրվարի 1-ից  Ֆիլիպինների Հանրապետության տարածք մուտք գործելու համար օտարերկրյա քաղաքացիների համար, անկախ ժամանող երկրից, գործում են թեսթավորման և ինքնամեկուսացման հետևյալ պահանջները՝ պայմանավորված ամբողջապես կամ մասնակի պատվաստված լինելու հանգամանքներով:

Ֆիլիպինների Հանրապետության Արտաքին գործերի դեպարտամենտը ներկայումս ժամանակավորապես կասեցրել է պայմանականորեն երկրների բաժանումը 3 ցանկերի՝ «Կանաչ», «Դեղին» և «Կարմիր», ինչը հիմնված էր աշխարհի տարբեր երկրներում COVID-19 համավարակի տարածմամբ:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ամբողջովին պատվաստված օտարերկրյա քաղաքացիների և ընտանիքի անդամները Ֆիլիպինների Հանրապետության տարածք մուտք գործելիս իրենց տրամադրության տակ պետք է ունենան հետևյալ փաստաթղթերը և հետևեն հետևյալ պահանջներին.

  • Չվերթից առաջ 48 ժամ վավերականություն ունեցող բացասական ՊՇՌ թեստ՝ ժամանման երկրից:
  • Ֆիլիպինների Հանրապետություն ժամանելուց հետո ինքնամեկուսացում չի պահանջվում, սակայն օտարերկրյա քաղաքացիները պետք է հետևեն իրենց առողջական վիճակին 7 օրվա ընթացքում Ֆիլիպինների տարածք մուտք գործելուց հետո առաջին օրվանից սկսած և պարտավորվում են տեղական իշխանություններին հայտնել COVID-19 համավարակի ախտանշանների հայտնվելու դեպքում:
  • Ներկայացնել Միջազգային առողջապահական կազմակերպության կողմից տրամադրված պատվաստված լինելու վերաբերյալ միջազգային հավաստագիրը (International Certificate of Vaccination (ICV) կամ ապաքինված լինելու հանգամանքը (Prophylaxis)
  • Ներկայացնել COVID-19 համավարակի դեմ օտարերկրյա կառավարության պատվաստման հավաստագիրը, որտեղ նրանք պատվաստվել են, որոնք փոխադարձաբար ճանաչված են Ֆիլիպինների Հանրապետության առողջապահության դեպարտամենտի կողմից, որը թույլատրված է COVID-19 միջգերատեսչական օպերատիվ խմբի կողմից (COVID-19 Inter-Agency Task Force - IATF).

Չպատվաստված, մասնակի պատվաստված, պատվաստված, սակայն վերոնշյալ պահանջներին չհամապատասխանող կամ պատվաստման կարգավիճակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն չունեցող օտարերկրյա քաղաքացիների և ընտանիքի անդամները Ֆիլիպինների Հանրապետության տարածք մուտք գործելիս իրենց տրամադրության տակ պետք է ունենան հետևյալ փաստաթղթերը և հետևեն հետևյալ պահանջներին. 

  • Չվերթից առաջ 48 ժամ վավերականություն ունեցող բացասական ՊՇՌ թեսթ՝ ժամանման երկրից:
  • Խստորեն հետևեն ինքնամեկուսացման կանոններին նախապես ամրագրված իրենց կացարանում կամ հյուրանոցում, մինչև ինքնամեկուսացման 5-րդ օրը Առողջապահության համաճարակաբանական բյուրոյի կողմից (the Department of Health Epidemiology Bureau)  բացասական ՊՇՌ թեսթի ստացումը:  Կացարանում պետք է խստորեն հետևեն ինքնամեկուսացման կանոններին Ֆիլիպինների տարածք մուտք գործելուց հետո 14 օրերի ընթացքում:

12 տարեկանից ցածր երեխաները, որոնք ենթակա չեն պատվաստման պետք է խստորեն հետևեն Ֆիլիպինների Հանրապետության իշխանությունների կողմից սահմանված ինքնամեկուսացման կանոններին, որոնք նախատեսված են նրանց հետ ճանապարհորդող ծնողների կամ մեծահասակների հետ:

Ֆինլանդիա (Վերջին թարմացումը՝ 13.05.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

ԵՄ և Շենգեն գոտու մաս չկազմող երկրներից ժամանող անձանց նկատմամբ մուտքի ռեժիմի սահմանափակումները կշարունակվեն մինչև 2022թ․ հունիսի 5-ը։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ֆինլանդիայի կողմից Քովիդ-19 մուտքի սահմանափակումները չեն տարածվում ԵՄ և Շենգեն գոտու անդամ երկրներից, ինչպես նաև այսպես կոչված «կանաչ գոտու» (Բահրեյն, Կոլումբիա, Չիլի, Հոնկոնգ, Ինդոնեզիա, Քուվեյթ, Մակաո, Նոր Զելանդիա, Պերու, Քաթար, Ռուանդա, Սաուդյան Արաբիա, Հարավային Կորեա, Թայվան, ԱՄԷ, Ուրուգվայ) երկրներից ժամանող անձանց վրա, ուստի նրանք կարող են անարգել մուտք գործել Ֆինլանդիա։

Մյուս բոլոր երկրներից մուտք գործողների համար Ֆինլանդիա մուտքը կթույլատրվի եթե․

1․ Անձը ներկայացնի Քովիդ-19-ի դեմ ամբողջական պատվաստումը հավաստող վավեր սերտիֆիկատ (պատվաստանյութի վերջին չափաբաժնի ընդունումից հետո պետք է անցած լինի առնվազն 7 օր) կամ

2․ Անձը ներկայացնի ՔՈՎԻԴ-19-ով վարակված և առողջացած լինելու մասին և պատվաստանյութի մեկ չափաբաժին ստանալու վերաբերյալ սերտիֆիկատ, կամ

3․ ԵՄ թվային սերտիֆիկատ՝ անձի ՔՈՎԻԴ-19-ից վերջին 6 ամսվա ընթացքում առողջանալու վերաբերյալ։

  • Տվյալ սահմանափակումները չեն գործում Ֆինլանդիայի քաղաքացիների, Ֆինլանդիա վերադարձող և Ֆինլանդիայում մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև այցելության «կարևոր նպատակ» (essential purpose) ունեցող անձանց դեպքում։
  • «Ամբողջովին պատվաստված լինելու սերտիֆիկատը վավեր է 9 ամսվա ընթացքում։ Այս ժամանակահտվածը անցնելուն պես, անհրաժեշտ է ունենալ լրացուցիչ 3-րդ պատվաստումը հավաստող փաստաթուղթ (Booster shot)»:

Ֆինլանդիա մուտքի սահմանափակումների, բացառությունների և մնացած կարգավորումների մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝

https://raja.fi/en/guidelines-for-border-traffic-during-pandemic#2internalborder։

Ֆինլանդիա մուտք գործելու համար ընդունելի պատվաստվանյութերի մասին տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝

https://thl.fi/en/web/infectious-diseases-and-vaccinations/what-s-new/coronavirus-covid-19-latest-updates/travel-and-the-coronavirus-pandemic/which-vaccines-are-accepted-at-the-points-of-entry-into-the-country ։

Նախորդ էջ

Տպել էջը