Համավարակով պայմանավորված օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում ՀՀ քաղաքացիների այլ պետություններ մուտքի և ելքի սահմանափակումների մասին

Նախորդ էջ Հաջորդ էջ

Խորվաթիա (Վերջին թարմացումը՝ 14.12.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Խորվաթիա մուտք գործելու համար նախատեսված COVID-19-ով պայմանավորված բոլոր սահմանափակումները հանվել են։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է՝

https://mup.gov.hr/uzg-covid/english/286212

Կանադա (Վերջին թարմացումը՝ 30.11.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Սկսած 2022թ.-ի հոկտեմբերի 1-ից Կանադան չեղարկել է COVID-19-ով պայմանավորված մուտքի բոլոր սահմանափակումները, այդ թվում՝ պատվաստման սերտիֆիկատ կամ բացասական թեստ ներկայացնելու պահանջը։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)
 

Կատար (Վերջին թարմացումը՝ 13.10.2021)

Սահմանը հատելու ռեժիմը
Ս.թ. հոկտեմբերի 6-ից սկսած Կատարի Պետության հանրային առողջապահության նախարարությունը հրապարակել երկրների նոր ցանկ, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունն այսպես կոչված «Կարմիր» ցուցակից տեղափոխվել է «Կանաչ» ցուցակ։
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Հայաստանից Կատար ժամանողներն ազատվում են հյուրանոցային կարանտին անցնելու պայմանից, իսկ պատվաստված լինելու դեպքում նաև տնային կարանտին անցնելու անհրաժեշտությունից։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Կատարի Պետության հանրային առողջապահության նախարարության ցուցումով Կատարում լիարժեքորեն հավաստագրված չորս (Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca, Jensen/Johnson and Johnson) և պայմանականորեն հավաստագրված մեկ (Sinopharm) տիպի պատվաստանյութերին ավելացվել է ևս երկուսը՝

  • Sputnik V (երկու պատվաստում)
  • SinoVac (երկու պատվաստում) 

Պայմանականորեն հավաստագրված պատվաստանյութերից մեկով պատվաստված լինելու դեպքում Դոհա այցելելու համար անհրաժեշտ է նաև սերոլոգիական հակամարմինների թեստ, որի վավերականության ժամկետը պետք է լինի նվազագույնը 30 օր։ Հիշեցնենք, որ Կատար այցելելիս լիակատար պատվաստումից պետք է անցած լինի առնվազն 14 օր։

Պատվաստված անձինք պետք է իրենց հետ ունենան պատվաստման վկայագրի բնօրինակը, որտեղ նշված կլինի անձի անունը՝ ինչպես ներկայացվող անձնագրում է, պատվաստումների կատարման ամսաթվերը, պատվաստանյութի տիպը/անվանումը, պատվաստանյութի սերիան և համարը, եթե այդպիսիք կան, պատվաստումն իրականացնող մարմնի/գերատեսչության զինանշանը կամ կնիքը։

Պատվաստված անձինք պետք է ունենան մինչև Կատար հասնելու պահը առավելագույնը 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական արդյունքը, որոնք պետք է տրված լինեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատագրված հիմնարկությունների կողմից, ինչպես նաև Դոհայի միջազգային օդակայանում կրկին իրենց հաշվին պարտադիր պետք է հանձնեն ևս մեկ ՊՇՌ թեստ, իսկ Sinopharm պատվաստանյութով պատվաստված լինելու դեպքում՝ հակամարմինների առկայության թեստ։

Կատար այցելելու համար անհրաժեշտ է նաև նախապես բեռնել EHTERAZ բջջային հավելվածը, որն իրենից ներկայացնում է QR-code։ Ծրագիրն ակտիվացնելու համար անհրաժեշտ է տեղում ձեռք բերել, կամ նախապես ունենալ կատարական բջջային քարտ, ինչպես նաև նախապես գրանցվել www.ehteraz.gov.qa կայքում՝ ճամփորդելուց առնվազն 12 ժամ առաջ։

Նկատենք, որ վերը նշված տեղեկատվությունը ենթակա է հաճախակի փոփոխության։ Ուստի թարմացումների և մանրամասների համար Կատար այցելել ցանկացողներին առաջարկում ենք մշտադիտարկել https://covid19.moph.gov.qa/EN/travel-and-return-policy/Pages/default.aspx հղումը։

Կորեա (Վերջին թարմացումը՝ 02.08.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

2020թ. ապրիլի 13-ից ավելի քան 90 երկրներից ԿՀ կարճաժամկետ (զբոսաշրջային) այց կատարելու ցանկություն ունեցող քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումը կասեցված է և, հետևաբար, նշված քաղաքացիները չեն կարող ԿՀ մուտք գործել: Բացառություն են կազմում խիստ անհրաժեշտությամբ ԿՀ մուտք գործող քաղաքացիները, դիվանագիտական մուտքի արտոնագիր ունեցող քաղաքացիները, ԿՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները (եթե վերջիններս 2020թ. հունիսի 1-ից հետո ԿՀ-ից հեռանալիս լրացրել են «re-entry permit»-ի ձև), ABTC (APEC Business Travel Card) կրողները, ինչպես նաև  K-ETA (Korea Electronic Travel Authorization) հատուկ ընթացակարգով մուտքի թույլտվություն ունեցողները (համապատասխան երկրների ցանկը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.k-eta.go.kr/portal/guide/viewetaalification.do, Հայաստանը ցանկի մեջ ներառված չէ): Միջնաժամկետ (ոչ զբոսաշրջային) և երկարաժամկետ այցով ժամանող բոլոր քաղաքացիները (այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները) պարտադիր պետք է մուտք գործելուց հետո թեստավորվեն` անկախ կարգավիճակից և պատվաստված լինելու հանգամանքից:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

ԿՀ ժամանող բոլոր քաղաքացիները պարտավոր են լրացնել առողջական վիճակի (https://overseas.mofa.go.kr/viewer/skin/doc.html?fn=20210701040035302.pdf&rs=/viewer/result/202204), ինչպես նաև ճամփորդական տվյալների վերաբերյալ հատուկ ձև և ներկայացնել դրանք կորեական մարմիններին օդանավակայանում: ԿՀ ժամանող բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է պարտադիր ներկայացնեն նաև վերջին 48 ժամվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխանով փաստաթուղթ, որի բացակայության պարագայում նրանց մուտքը ինքնաթիռ կարող է արգելվել: Փաստաթուղթը պետք է ներկայացվի տպված վիճակում: Փաստաթղթի բովանդակության վերաբերյալ պահանջները շարադրված են հետևյալ հղումով՝ https://overseas.mofa.go.kr/ie-en/brd/m_23775/view.do?seq=13&page=1: Վերոնշյալ պահանջից ազատված են՝
1. մինչև 6 տարեկան երեխաները, ովքեր ժամանում են իրենց ծնողների հետ և այն դեպքում, եթե ծնողները ներկայացնում են բացասական թեստով հավաստագիր,
2. իՆքնամեկուսացումի պահանջից ազատված կամ հատուկ գործարար նպատակներով ժամանող քաղաքացիները,
3. ինքնաթիռի անձնակազմը,
4. քաղաքացիները, ովքեր ԿՀ-ից մեկնելուց հետո չեն կարողացել մուտք գործել նոր ժամանման երկիր կամ նրանց մուտքը արգելվել է և նրանք ստիպված վերադարձել են ԿՀ,
5. ԿՀ և այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր վերջին 10-ից 40 օրերի ընթացքում հիվանդացել են COVID-19-ով և ունեն համապատասխան հավաստագիր։

Կարճաժամկետ այցով և հատուկ պայմաններով ժամանող քաղաքացիները օդանավակայանում պարտադիր կանցնեն ՊՇՌ թեստավորում: ԿՀ քաղաքացիները և երկարաժամկետ այցով ժամանողները նույնպես պետք է թեստավորվեն, սակայն ինքնամեկուսացումը կարող են անցնել իրենց կեցավայրերում՝ ժամանումից հետո 3 օրվա ընթացքում:

Ս.թ. հուլիսի 25-ից ներկայացվել է Q-Code առցանց հարթակը, որի միջոցով քաղաքացիները կարող են առցանց ներկայացնել ԿՀ մուտքի համար պահանջվող փաստաթղթերը՝ https://cov19ent.kdca.go.kr/cpassportal/biz/beffatstmnt/QuarantineMeasuresByType.do:

Սկզբնաղբյուրի հղումը՝ https://overseas.mofa.go.kr/ie-en/brd/m_23775/view.do?seq=13&page=1 ։

Կոստա Ռիկա (Վերջին թարմացումը՝ 07.12.2022)

Սահմանը հատելու ռեժիմը
Օտարերկյա քաղաքացիների՝ Կոստա Ռիկա մուտքը թույլատրված է՝ վիզային ռեժիմի համապատասխան պահանջների բավարարման դեպքում:
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

2022թ․ ապրիլի 1-ից օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մինչ այդ պարտադիր պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև համապատասխան ճամփորդական ապահովագրության ձեռքբերման անհրաժեշտությունից։

Աղբյուր՝ https://www.visitcostarica.com/es/costa-rica/planning-your-trip/entry-requirements

Կուբա (Վերջին թարմացումը՝ 10.02.2021)

Սահմանը հատելու ռեժիմը
2021թ․ փետրվարի 10-ից Կուբան վերագործարկել է միջազգային ավիափոխադրումները՝ խիստ սահմանափակ քանակությամբ: Օտարերկրյա քաղաքացիների մուտքը թույլատրված է՝ կարանտինային խիստ ռեժիմի պահպանման պայմանով։
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)
  • 2021 թվականի հունվարի 10-ից օտարերկրացիները պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում արված բացասական ՊՇՌ թեստի: Խորհուրդ է տրվում ունենալ թեստի արդյունքի երկու տպված տարբերակ:
  • Բոլոր ուղևորները Հավանայի միջազգային օդանավակայան ժամանելուն պես պետք է ևս մեկ անգամ հանձնեն ՊՇՌ թեստ:

 

Կուբա ժամանող բոլոր օտարերկրացիները պետք է 5 գիշեր և 6 օր ինքնամեկուսացվեն առաջարկվող հյուրանոցներից մեկում, ինչից հետո կպահանջվի հանձնել ևս մեկ ՊՇՌ թեստ:

Կիպրոս (Վերջին թարմացումը՝ 07.12.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Կիպրոս բաց է:

Կիպրոս ժամանող քաղաքացիների համար չի պահանջվում ներկայացնել COVID-19-ի դեմ պատվաստման փաստաթուղթ կամ COVID-19 մոլեկուլյար թեստի վերաբերյալ փաստաթուղթ:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)
Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է https://www.visitcyprus.com/index.php/en/news/774-covid19-travel-protocol և www.cyprusflightpass.gov.cy կայքերում:

Հոնդուրաս (Վերջին թարմացումը՝ 07.12.2022)

Սահմանը հատելու ռեժիմը
Համավարակով պայմանավորված Հոնդուրաս մուտք գործելու կանոնները ներկայացված են ստորև։
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Մեկնումից առաջ երկիր մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են Հոնդուրասի միգրացիոն ծառայության կայքում լրացնել էլեկտրոնային ձևաթուղթ` նշելով իրենց անձնագրի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ առողջական վիճակի մասին և ներկայացնել PCR, հակամարմինների կամ ELISA թեստերի արդյունքը՝ կատարված ոչ ուշ, քան սահմանը հատելուց 72 ժամ առաջ https://prechequeo.inm.gob.hn/Register։

Այն օտարերկրացիները, որոնք անցել են պատվաստումների ամբողջական փուլը և կարող են ներկայացնել սույն փաստը հավաստող փաստաթուղթը, ազատված են COVID-19 թեստի հանձնման անհրաժեշտությունից։

Աղբյուր՝ http://inm.gob.hn/nicaragua.html , https://www.facebook.com/INMHonduras ։

Հնդկաստանի Հանրապետություն (Վերջին թարմացումը՝ 10.08.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Հնդկաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2022թ.  հունվարի 20-ից Հնդկաստան կարող են մուտք գործել բոլոր օտարերկրյա պետությունների քաղաքացիները։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Բոլոր ուղևորները, թե՛ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիները, թե՛ օտարերկրացիները Հնդկաստան մուտք գործելիս պարտավոր են ներկայացնել ՊՇՌ (PCR) թեստի բացասական արդյունք կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ։

Հնդկաստան ժամանելուց առաջ օտարերկրյա քաղաքացիները պարտադիր լրացնում են Air Suvhida տեղեկանք-դիմումը (տեղադրված է Քաղաքացիական ավիացիայի նախարարության կայքում, https://www.newdelhiairport.in/airsuvidha/apho-registration), որտեղ նշվում են վերջինիս անձնական տվյալները, կոնտակտները, առողջական վիճակը, ինչպես նաև կցվում է առավելագույնը 72 ժամ վաղեմության COVID-19-ի նկատմամբ ՊՇՌ հետազոտության թեստի բացասական պատասխանը կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ։ Վերոհիշյալ դիմումը քաղաքացին պարտավոր է նաև տպված օրինակով ունենալ իր մոտ՝ օդնավակայանում սահմանապահին ներկայացնելու համար։

Հունաստան (Վերջին թարմացումը՝ 07.12.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Հունաստան բաց է:

Հունաստան ժամանող քաղաքացիների համար չի պահանջվում ներկայացնել COVID-19-ի դեմ պատվաստման փաստաթուղթ կամ COVID-19 մոլեկուլյար թեստի վերաբերյալ փաստաթուղթ:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է https://travel.gov.gr/#/ կայքում:

Ղազախստան (Վերջին թարմացումը՝ 30.11.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Ս.թ․ հունիսի 7-ին ՂՀ փոխվարչապետ Երալի Տուգժանովի նախագահությամբ կայացել է Ղազախստանում համավարակի տարածման կանխարգելելման հարցերով ՂՀ միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի շրջանակներում ընդունվել է որոշում՝ ս․թ․ հունիսի 8-ից ՂՀ մուտք գործելիս ՊՇՌ բացասական թեստի կամ համավարակի դեմ ամբողջական պատվաստումը հավաստող սերտիֆիկատի ներկայացման պահանջի չեղարկման վերաբերյալ։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)
 

Ղրղզստան (Վերջին թարմացումը՝ 18.05.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Ղրղզստան մուտք գործելու համար նախատեսված COVID-19-ով պայմանավորված բոլոր սահմանափակումները հանվել են։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Տեղեկատվության սկզբնաղբյուր՝

ՂրՀ ԱԳՆ պաշտոնական կայք,

ՂրՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայք՝

https://mfa.gov.kg/ru/osnovnoe-menyu/press-sluzhba/novosti/informacionnoe-soobshchenie-mid-kr-otnositelno-poryadka-vezda-v-kyrgyzskuyu-respubliku-s-uchetom-predprinimaemyh-mer-po-borbe-s-koronavirusnoy-infekciey

http://www.med.kg/ru/novosti/4762-zapushchen-servis-dlya-polucheniya-sertifikata-o-vaktsinatsii-protiv-covid-19.html

Ճապոնիա (Վերջին թարմացումը՝ 30.11.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Ճապոնիայի կառավարության որոշմամբ ս.թ. հոկտեմբերի 11-ից վերացվել է զբոսաշրջության նպատակով անհատ ճանապարհորդների համար մուտքի արգելքը: Այսպիսով, Ճապոնիայում վերականգնվել է օտարերկրյա քաղաքացիների մուտքի մինչհամաճարակային ռեժիմը: Այն երկրների քաղաքացիները, որոնց համար սահմանված է մուտքի արտոնագիր, կարող են դիմել Ճապոնիայի պատկան մարմիններին՝ մուտքի արտոնագիր ստանալու համար, իսկ առանց մուտքի արտոնագրի ռեժիմում գտնվող երկրների քաղաքացիները կարող են ազատորեն այցելել Ճապոնիա:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)
 

Մալայզիա(Վերջին թարմացումը՝ 28.10.2021)

Սահմանը հատելու ռեժիմը

Զբոսաշրջության և այլ նպատակներով օտարերկրացիների Մալայզիա մուտք գործելն արգելվում է:

Թույլատրվում է մուտքը բացառապես հետևյալ դասերի անձանց համար.

  1. Մալայզիայի և Սինգապուրի միջև Կանաչ գոտու վերաբերյալ փոխադարձ համաձայնագրի հիման վրա մուտք գործողներ,
  2. Մալայզիայի և Սինգապուրի միջև սահմանային անցումների հոսքերը կարգավորող համաձայնագրի հիման վրա մուտք գործողներ /PROCEDURES PERIODICAL COMMUTING ARRANGEMENT (PCA)
  3. Պաշտոնական և գործարար նպատակներով
  4. Մալայզիայի քաղաքացին և նրա ընտանիքի անդամները
  5. Մալայզիայում մշտական կեցության իրավունք ունեցող անձը և նրա ընտանիքի անդամները
  6. Բժշկական, անհապաղ օգնության նպատակով և մահվան դեպքի հետ կապված այցելություններ
  7. Օտարերկրյա աշխատողները` գործատուի կողմից տրված հաստատման հիման վրա
  8. Մալայզիայից արտագաղթածները
  9. «Մալայզիանիմ երկրորդ տունն է» ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձիք/ MYTRAVEL PASS (MTP) FOR MALAYSIA MY SECOND HOME(MM2H)
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Երկիր մուտք գործելիս պահանջվում է արագ անտիգեն կամ ՊՇՌ թեստ հանձնել՝ սեփական վճարով, որից հետո 14 օրյա պարտադիր ինքնամեկուսացում հատուկ առանձնացված կարանտինային կայաններում,

- թեստի դրական արդյունքի դեպքում՝ Մալայզիայի կառավարության կողմից կիրականացվի անհապաղ բուժում՝ հիվանդի հաշվին:

Ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Մալայզիայի ներգաղթի ծառայության ստորև նշված հղումով՝

https://mtp.imi.gov.my/myTravelPass/main   

Մոնակո (Վերջին թարմացումը՝ 18.02.2021)

Սահմանը հատելու ռեժիմը
Առողջապահական իրավիճակից ելնելով՝ Մոնակոյի սահմանը հատելու հատուկ սահմանափակումների մասին հայտարարված չէ, բայց գործում է որոշակի կարգ
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ցանկացած ոք, անկախ քաղաքացիությունից, ով մուտք է գործում Մոնակո օտարերկրյա պետությունից (բացառություն են կազմում Ֆրանսիայի Ալպ-Մարիտիմ և Վար դեպարտամենտների բնակիչները, ովքեր Մոնակո են մուտք գործում մինչև 24 ժամ ժամկետով և Մոնակոյում աշխատանք ունեցողները, աշակերտները և ուսանողները) պետք է գրանցվի COVID19 Call Center-ում երկիր մուտք գործելուն պես (92.05.55.00 հեռախոսահամարով երկուշաբթիից կիրակի 08։00-20։00 կամ covid19@gouv.mc էլեկտրոնային հասցեով) և ներկայացնի հետևյալ տեղեկատվությունը․

  • Անուն ազգանուն
  • Քաղաքացիություն
  • Մոնակոյում բնակության հասցե
  • Մասնագիտություն
  • Ազգություն
  • Մեկնման/ժամանման ամսաթիվ
  • Հեռախոսահամար
  • Փոստային հասցե

Վերոնշյալ անձինք ենթակա են մեկուսացման։ Մեկուսացումից կարելի է խուսափել ներկայացնելով բացասական արդյունքով ՊՇՌ թեստ (ժամանումից առավելագույնը 72 ժամ առաջ արված)։ Մեկուսացումը կարող է կարճացվել եթե վերոնշյալ անձը ՊՇՌ թեստ հանձնի Մոնակոյում։

Դրական ՊՇՌ թեստի, կամ թեստավորումից հրաժարվելու դեպքում անհրաժեշտ է պահպանել մեկուսացում։ Ցանկացած մեկուսացած քաղաքացի, ախտանիշների առկայության դեպքում պետք է կապվի COVID19 Call Center-ի հետ 92.05.55.00 հեռախոսահամարով երկուշաբթիից կիրակի 08։00-20։00 կամ 18 կամ 112 հեռախոսահամարներով վերոնշյալ ժամերից դուրս։

Մեքսիկա (Վերջին թարմացումը՝ 07.12․2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը թույլատրված է, COVID-19-ով պայմանավորված սահմանը հատելու սահմանափակումներ կամ ռեժիմի խստացումներ չկան։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ երկիր մուտք գործելու սահմանափակումներ կամ պահանջներ չկան: 

Աղբյուր՝ https://guiadelviajero.sre.gob.mx/

https://mx.usembassy.gov/es/informacion-sobre-covid-19/

Միացյալ Թագավորություն (Վերջին թարմացումը՝ 30.11.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Միացյալ Թագավորություն մուտք գործելու համար նախատեսված COVID-19-ով պայմանավորված բոլոր սահմանափակումները հանվել են։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Միացյալ Թագավորություն ճանապարհորդողներն այլևս պարտավոր չեն լրացնել ուղևորների տեղակայման հարցաթերթիկը, ինչպես նաև ներկայացնել պատվաստման ապացույց կամ թեստի բացասական արդյունք։

Մյանմար (Վերջին թարմացումը՝ 11.08.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Մյանմար մուտք գործելիս անհրաժեշտ է հետևել ստորև նշված համաճարակային սահմանափակումներին։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Մյանմար մուտք գործելիս անհրաժեշտ է՝

  1. Ա) Ներկայացնել ամբողջական պատվասման սերտիֆիկատ (2-րդ պատվաստանյութից պետք է անցած լինի 14 օր)։ Ընդունելի պատվաստանյութերն են՝
  • CoronaVac (Sinovac Biotech Ltd.)
  • AstraZeneca or Covishield (AstraZeneca & University of Oxford/ SK Bioscience (Korea)/Siam BioScience/ Serum Institute of India (Sll))
  • Pfizer- BioNTech COVID-19 Vaccine or Cornirnaty (Pfizer Inc., & BioNTech)
  • Janssen or Johnson & Johnson (Janssen Pharmaceuticals Companies of Johnson & Johnson)
  • Moderna (ModernaTX,lnc.)
  • Sinopharm or COVILO or BIBP-CorV (Beijing Institute of Biological Products Co. Ltd)
  • Sputnik V(Gam-COVlD-Vac) (Gamaleya National Research Centre of Epidemiology and Microbiology)
  • Sputnik Light (Ganaleya National Research Centre of Epidemiology and Microbiology)
  • Covaxin by Bharat Biotech
  • Myancopharm by Ministry of Industry, Myanmar
  • Nuvaxvoid vaccine, Novavax Co.Ltd
  • CorBEvax TM, Biological E Limited

Մինչև 12 տարեկան երեխաներն ազատվում են այս պահանջից, եթե ճանապարհորդում են ամբողջական պատվաստում ունեցող ծնողի (ծնողների) հետ։

Բ) Բոլոր ճանապարհորդները պետք է ներկայացնեն արագ (Rapid Diagnostics Test) թեստի բացասական պատասխան (ժամանումից առաջ ոչ ուշ քան 72 ժամ առաջ):

Մինչև 12 տարեկան երեխաներն ազատվում են այս պահանջից։

Գ) Ճանապարհորդները պետք է ներկայացնեն առողջության հայտարարագրի քարտ

  1. Ճանապարհորդները պետք է ներկայացնեն 1-ին կետում նշված յուրաքանչյուր փաստաթղթի տպագիր պատճենը:
  2. Մյանմար ժամանելուն պես ուղևորները պետք է լրացնեն առոջության հայտագրի ձևը (Health Decleration Form):
  3. Օդանավակայանում առողջապահական ծառայության աշխատակիցների կողմից բոլոր ուղևորների նկատմամբ կիրականացվի ջերմային զննում:
  4. Զննության արդյունքներով, համապատասխան ախտանշանների առկայության դեպքում, անձինք կհոսպիտալացնեն։

Նիդերլանդներ (Վերջին թարմացումը՝ 22.09.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Սեպտեմբերի 13-ին Նիդերլանդների ԱԳՆ «ճամփորդական խորհուրդներ» բաժնում Հայաստանը կանաչ (ապահով) երկրների ցանկից տեղափոխվել է դեղին և նարնջագույն գոտու ցանկ՝ մասնակի կարմիր նշումներով, որը ներառում է Հայաստանի արևելյան պետական սահմանն ամբողջ երկայնքով։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

2022թ․ սեպտեմբերի 17-ից Նիդերլանդները վերացրել է COVID-19 վարակով պայմանավորված երկիր մուտք գործելու բոլոր սահմանափակումներն ինչպես ԵՄ և Շենգենյան գոտու երկրներից, այնպես էլ՝ ԵՄ/Շենգենյան գոտուց դուրս գտնվող երկրներից ժամանողների համար։

Սույն որոշմամբ Նիդերլանդներ ժամանողների նկատմամբ այլևս չի գործում առողջության մասին հայտարարագիր լրացնելու, մեկնումից առաջ թեստ հանձնելու և ինքնամեկուսանալու նախկինում գործող պահանջը։

Նիդերլանդներ մուտքի վերաբերյալ պարբերական թարմացումները հասանելի են ստորև ներկայացվող հղումով։

https://www.government.nl/topics/coronavirus-covid-19/visiting-the-netherlands-from-abroad/checklist-entry/from-outside-the-eu

Նորվեգիա (Վերջին թարմացումը՝ 30.11.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Սկսած 2022 թ․-ի փետրվարի 12-ից Քովիդ-19 ով պայմանավորված Նորվեգիա մուտքի բոլոր սահմանափակումները չեղարկված են։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Բացասական թեստի արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու, ժամանելուն պես թեստավորվելու կամ ինքնամեկուսանալու անհրաժեշտություն այլևս չկա՝ անկախ պատվաստված լինելու հանգամանքից։

Նիկարագուա (Վերջին թարմացումը՝ 07.12.2022)

Սահմանը հատելու ռեժիմը
Օտարերկրացիների համար մուտքը թույլատրված է 2020թ․ նոյեմբեր ամսից։
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

PCR COVID-19 թեստը պարտադիր է բոլոր այն ճանապարհորդների համար, ովքեր ցանկանում են մուտք գործել Նիկարագուա: Բոլոր ճանապարհորդները պետք է ներկայացնեն բժշկական վկայական՝ Նիկարագուա ժամանելուց առաջ 72 ժամվա ընթացքում կատարված COVID-19 PCR թեստի բացասական արդյունքով: Այն ուղևորներին, որոնք չունեն այս վկայականը, մերժվում է մուտք գործել երկիր:

Օդային ճանապարհով երկիր մուտք գործելիս անհրաժեշտ է թռիչքից 72-24 ժամ առաջ թեստի բացասական արդյունք ուղարկել համապատասխան ավիաընկերությանը, իսկ ջրային և ցամաքային ճանապարհով մուտք գործելու դեպքում՝ ունենալ թեստի արդյունքի թղթային օրինակը։

Աղբյուր՝

https://www.ivisa.com/nicaragua-health-declaration-form?splitversion=b,

https://www.exteriores.gob.es/es/ServiciosAlCiudadano/Paginas/Detalle-recomendaciones-de-viaje.aspx?trc=Nicaragua

https://aeromexico.com/es-mx/rutas-y-comunicados-oficiales/requisitos-nicaragua ։

Նեպալ (Վերջին թարմացումը՝ 10.08.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Նեպալի կառավարության որոշմամբ 2022թ. մարտի 16-ից 2-ից Բանգլադեշ կարող են մուտք գործել բոլոր օտարերկրյա պետությունների քաղաքացիները։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Օտարերկրացիները պետք է ունենան առավելագույնը 72 ժամ վաղեմության COVID-19-ի նկատմամբ ՊՇՌ հետազոտության թեստի բացասական պատասխան կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ (5 տարեկանից ցածր երեխաները  ազատված են թեստի պատասխանը և սերտիֆիկատը ներկայացնելու պահանջից):

Շվեդիա (Վերջին թարմացումը՝ 02.08.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Սկսած 2022 թ.-ի ապրիլի 1-ից Շվեդիան չեղարկում է ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված մուտքի բոլոր սահմանափակումները, այդ թվում՝ բացասական թեստի պատասխան, կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

https://polisen.se/en/the-swedish-police/the-coronavirus-and-the-swedish-police/travel-to-and-from-sweden/#exemptions-entryban

Շվեյցարիա (Վերջին թարմացումը՝ 30.11.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Շվեյցարիա կարող են մուտք գործել Շվեյցարիայի քաղաքացիները, Շվեյցարիայում կացության իրավունք ունեցող անձինք։ Անձինք, ովքեր ունեն ազատ տեղաշարժվելու իրավունք (շենգենյան գոտում), վավեր Շենգեն C և D կարգի վիզա, կամ վավեր Շենգեն գոտում բնակության թույլտվություն, ինչպես նաև, եթե  համապատասխանում են որոշ այլ չափորոշիչների, որոնք հասանելի են հետևյալ հղումով՝

https://www.sem.admin.ch/sem/en/home/sem/aktuell/faq-einreiseverweigerung.html#accordion_10459077001626852838822

ՀՀ քաղաքացիները Շվեյցարիայի մուտքի արտոնագիր ստանալու համար կարող են դիմել Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանություն։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

2022թ․ փետրվարի 16-ին ընդունված որոշման համաձայն՝ Շվեյցարիա մուտքի առողջապահական բոլոր սահմանափակումները չեղարկված են /ՊՇՌ թեստի պատասխան, պատվաստման և առողջացման մասին սետիֆիկատներ/։

https://www.bag.admin.ch/bag/en/home/das-bag/aktuell/medienmitteilungen.msg-id-87216.html 

COVID-19 դեմ պայքարի համատեքստում շվեյցարական կառավարության կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://www.admin.ch/gov/en/start/documentation/media-releases.msg-id-85168.html։

Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն (Վերջին թարմացումը՝ 10.08.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետու-թյան կառավարության որոշմամբ  2022թ. մայիսի 11-ից Շրի Լանկա կարող են մուտք գործել բոլոր օտարերկրյա պետությունների քաղաքացիները։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Օտարերկրացիները պետք է ունենան առավելագույնը 72 ժամ վաղեմության COVID-19-ի նկատմամբ ՊՇՌ հետազոտության թեստի բացասական պատասխան կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ (12 տարեկանից ցածր երեխաները  ազատված են թեստի պատասխանը և սերտիֆիկատը ներկայացնելու պահանջից):

Չեխիա (Վերջին թարմացումը՝ 14.12.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Չեխիա մուտք գործելու համար նախատեսված COVID-19-ով պայմանավորված բոլոր սահմանափակումները հանվել են։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է՝
https://www.mzv.cz/jnp/en/issues_and_press/mfa_statements/x2021_02_05_overview_new_travel_rules_valid_from_5.html

https://www.mvcr.cz/mvcren/article/coronavirus-information-of-moi.aspx

Չեռնագորիա (Վերջին թարմացումը՝ 14.12.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Չեռնոգորիա մուտք գործելու համար նախատեսված COVID-19-ով պայմանավորված բոլոր սահմանափակումները հանվել են։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է՝

https://www.gov.me/en/homepage/measures_and_recommendations/

Չինաստան (Վերջին թարմացումը՝ 30.11.2022)

Սահմանը հատելու ռեժիմը
Փոխադարձության սկզբունքով առանց վիզայի մուտքի ռեժիմ՝ 180 օր բնակվելու իրավունքով։
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)
ՉԺՀ մուտք գործելու համար ՀՀ պատվաստված քաղաքացիները պետք է հանձնեն 1 հակագենային թեստ և 2 ՊՇՌ թեստ` ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության կողմից հաստատված ՀՀ լաբորատորիաներում։

Երրորդ երկրով տեղափոխվող ուղևորները,  դեպի Չինաստան թռիչքից առաջ, պարտավոր են երրորդ երկրում ևս հանձնել վերոնշյալ թեստերը, որոնց արդյունքները պետք է վավերացվեն տվյալ երկրում Չինաստանի դեսպանության կողմից։ Այն քաղաքացիները, որոնց 2 թեստերի արդյունքները բացասական կլինեն, կկարողանան դիմել և ստանալ Չինաստանի դեսպանության կողմից հաստատված առողջական վիճակի մասին տեղեկանք՝ այն երկրում, որտեղ հանձնել են թեստերը։ Անհրաժեշտ է, որպեսզի երրորդ երկրում ՉԺՀ դեսպանության կողմից հաստատված թեստերի արդյունքները վավեր լինեն Չինաստան ժամանելուց մինչև 48 ժամ առաջ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 16-ից բոլոր օտարերկրյա ուղևորները, որոնք պետք է Հայաստանից Չինաստան մեկնեն, պարտավոր են թռիչքից առաջ ներկայացնել էլեկտրոնային բժշկական հայտարարագիր: Օտարերկրյա ուղևորները կարող են դիմել էլեկտրոնային բժշկական հայտարարագիր ստանալու համար՝ մուտք գործելով http://hrhk.cs.mfa.gov.cn/H5/ կայքը և ստանալ կայքում QR կոդը՝ սկանավորելով այն սմարթֆոնի միջոցով: Վերոնշված կայքում՝ օտարերկրյա ուղևորները կարող են լրացնել տեղեկատվություն, հայտարարել առողջական վիճակի մասին և ներբեռնել առցանց թեստավորման վկայականներ, որոնք այնուհետև ստուգվում և հաստավում են Չինաստանի դեսպանատան կողմից:

Հաստատվելուց հետո նրանք կստանան բժշկական հայտարարագրի էլեկտրոնային ձև, որը կցուցադրվի QR կոդի տեսքով՝ "HDC" նշումով։ Թռիչքից առաջ օտարերկրյա ուղևորները պետք է ներկայացնեն կամ տպեն էլեկտրոնային կոդը, և նաև հետևեն համապատասխան ավիաընկերությունների կողմից զննման ընթացակարգերին:

Օտարերկրյա քաղաքացիները հավելյալ տեղեկությունների համար կարող են հետևել  ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտոնական կայքին կամ դիմել Հայաստանում Չինաստանի դեսպանության հյուպատոսական բաժին։

http://am.china-embassy.org/rus/zytz/t1830651.htm 

http://am.china-embassy.org/rus/zytz/t1828528.htm

ՉԺՀ ժամանելիս քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր 7-օրյա կարանտին և 3 օր ինքնամեկուսացում: Պայմանավորված այն հանգամանքով, որ համավարակային իրավիճակը պարբերաբար փոփոխվում է, յուրաքանչյուր նահանգ սահմանում է մուտքի իր առանձին կարգավորումները և սահմանափակումները։ Ներկայումս, նշված խոշոր քաղաքներ այցելելու համար գործում են հետևյալ սահմանափակումները.

Պեկին, Շանհայ, Շենժեն, Գուանճոու, Սիան – 5 օր կարանտին, 3 օր ինքնամեկուսացում (եթե քաղաքացին ունի ինքնամեկուսացման համար չինական կողմից հաստատված կեցավայր), իսկ նշյալ կեցավայրի բացակայության դեպքում՝ 8 օր կարանտին։

Պարագվայ (Վերջին թարմացումը՝ 10.01.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Պարագվայ թույլատրվում է մուտք գործել համապատասխան վիզային և COVID-19-ով պայմանավորված մուտքի պահանջների բավարարման դեպքում:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Պարագվայի առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությունը ճանաչում է պետությունների կողմից տրամադրվող պատվաստման բոլոր հավաստագրերը և հավաստագրերի ներկայացման բոլոր էլեկտրոնային հարթակները։

Յուրաքանչյուր ճանապարհորդ Պարագվայ պուտք գործելիս պարտավոր է ներկայացնել՝

  • Դիմում գրավոր տարբերակով,
  • ՊՇՌ թեստի կամ հակամարմինների հայտնաբերման հետազոտության պատասխան,
  • Երկրում գտնվելու 5-րդ օրն իրականացված ևս մեկ ՊՇՌ հետազոտության պատասխան

Պատվաստված լինելու հանգամանքը ճանապարհորդին ազատում է միայն կարանտինից և/կամ պրոֆիլակտիկ մեկուսացումից։ Բացառություն են կազմում դեպքերը, երբ պատվաստված անձի մոտ առկա են կորոնավիրուսային համավարակի ախտանշաններ կամ ստացվել է 5-րդ օրն անցկացված ՊՇՌ հետազոտության դրական պատասխան։

Պանամա (Վերջին թարմացումը՝ 07.12.2022)

Սահմանը հատելու ռեժիմը
Պանամայի օդային, ցամաքային և ջրային սահմանները բաց են բոլոր պետությունների քաղաքացիների համար։
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

2022թ․ սեպտեմբերի 16-ից Պանաման վերացրել է օտարերկրյա քաղաքացիների՝ պատվաստված լինելու, ինչպես նաև որևէ տեսակի թեստի միջոցով կորոնավիրուսով վարակված չլինելու փաստը հավաստող փաստաթղթերի ներկայացուման, ինչպես նաև առհասարակ կորոնավիրուային բոլոր սահմանափակումները։

Աղբյուր՝

https://es.tourismpanama.com/planea-tus-vacaciones/avisos/#:~:text=Visitantes%20procedentes%20de%20cualquier%20pa%C3%ADs,la%20secci%C3%B3n%20Antes%20de%20Viajar.

Պորտուգալիա (Վերջին թարմացումը՝ 06.12.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Այս պահին Պորտուգալիա մուտք գործելու պարագայում պարտադիր չէ ներկայացնել COVID-ով վարակված չլինելու մասին թեստավորման հավաստագիր կամ COVID-EU պատվաստման մասին թվային հավաստագիր կամ COVID-ից բուժված կամ պատվաստված լինելու հավաստագիր։ Պարտադիր պահանջ է մուտքի արտոնագրի առկայությունը։ Ձեր ճանապարհորդության վերաբերյալ սահմանափակումների և պահանջների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ օգտագործելով առցանց online tool գործիքը:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Կարևոր ծանուցում – Պորտուգալիա ճամփորդությունից առաջ կարևոր է ծանոթանալ և պահպանել տվյալ ավիաընկերության և պորտուգալական սահմանապահ ծառայությունների մուտք գործելու վերաբերյալ ընթացակարգերը (www.sef.pt / gricrp.cc@sef.pt)։ Հարկավոր է համոզվել, որ կատարված են վերջնական ժամանման, ինչպես նաև տարանցիկ կետի ճամփորդական պահանջները։ Մշտապես անհրաժեշտ է ճշտել տեղեկատվությունը պաշտոնական պետական մարմինների հետ՝ համոզվելու համար, որ կարող եք հասնել Ձեր վերջնական ժամանման կետին։ Հավելյալ տեղեկատվություն են պարունակում նաև ստորև ներկայացվող հղումները՝

 

https://www.flytap.com/en-it/travel-restrictions?68141-55accordionid=a4b%20a8-4dcb-aaf2-c01c52139cd6,

https://www.visitportugal.com/en/content/covid-19-measures-implemented-portugal։

Ռուսաստանի Դաշնություն (Վերջին թարմացումը՝ 06.12.2022)

Սահմանը հատելու ռեժիմը
«Роспотребнадзор» ծառայության ղեկավար, ՌԴ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Ա.Պոպովայի 2022թ. հոկտեմբերի 17-ի թիվ 22 հրամանագրի համաձայն՝ 2022թ. հոկտեմբերի 21-ից Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ թեստավորման պահանջից[1]։ 

ՌԴ ժամանող բոլոր քաղաքացիների համար պահպանվում է ժամանողների հարցաթերթիկների լրացման պահանջը։

[1] https://www.rospotrebnadzor.ru/about/info/news/news_details.php?ELEMENT_ID=23161 

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Սահմանային անցակետերում առանձին դեպքերում հնարավոր է վարակի ընտրողական թեստավորում։ Զանգվածային թեստավորման կարող են ենթարկվել միայն այն քաղաքացիները, որոնք ժամանել են COVID-19-ով պայմանավորված ոչ բարենպաստ  համաճարակային  իրավիճակ գրանցած երկրներից։

Ռումինիա (Վերջին թարմացումը՝ 30.11.2022)

Սահմանը հատելու ռեժիմը

Ռումինիայի սահմանը հատելու ռեժիմում կորոնավիրուսային սահմանափակումներ չկան, քանի 2022թ. փետրվարի 7-ին սահմանված Զգունության դրության գործողության ժամկետը 30 օր էր, որից հետո Ռումինիայի կառավարությունն այն այլևս չի երկաձգել:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Մարտի 9-ից սկսած՝ Ռումինիան փաստացի վերացրել է բոլոր սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսային համավարակի հետ, ըստ այդմ՝

  • վերացվել է Ռումինիա մուտք գործելիս պատվաստման կանաչ սերտիֆիկատ կամ կորոնավիրուսային թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը,
  • վերացվել է Ռումինիայի տարածք մուտք գործելուց առաջ ուղևորի տեղակայման ձևաչափի լրացման պահանջը,
  • վերացվել է Ռումինիայում հանրային բաց և փակ վայրերում դիմակ կրելու պահանջը:

Նախորդ էջ Հաջորդ էջ

Տպել էջը