Համավարակով պայմանավորված օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում ՀՀ քաղաքացիների այլ պետություններ մուտքի և ելքի սահմանափակումների մասին
ԱՄՆ (Վերջին թարմացումը՝ 20.04.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
1. ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձը, որը ներգաղթյալ չէ և ցանկանում է ԱՄՆ մուտք գործել օդային տարածքով՝ պարտավոր է ցույց տալ Covid-19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու վերաբերյալ ապացույց՝ նախքան օտար երկրից ԱՄՆ մեկնող ինքնաթիռ նստելը։ Եթե անձը Covid-19-ի դեմ լիարժեք պատվաստված չէ, ապա վերջինիս չի թույլատրվի նստել ԱՄՆ մեկնող ինքնաթիռ։ Այս պահանջների պարտադիրությունը չի տարածվում բուսթեր ներարկման վրա։ Պարտադիր պատվաստման պահանջը չի կիրառվում հետևյալ չափանիշներին համապատասխանող անձնանց նկատմամբ․
Վերը նշված բացառություններից մեկով ճանապարհորդելու դեպքում դուք պարտավոր կլինեք հաստատել, որ դուք ազատված եք լիարժեք պատվաստված լինելու ապացույց ներկայացնելուց նշված բացառություններից մեկի հիմքով։ Պայմանավորված բացառության տեսակով՝ ձեզնից կարող են պահանջվել հետևյալը հաջորդական քայլերը․
Պայմանավորված բացառության տեսակով՝ եթե անձը նպատակ ունի ԱՄՆ-ում գտնվել 60 օրից ավել ժամանակով, անհրաժեշտ կլինի նաև լրացուցիչ հաստատել (you will be required to attest that), որ դուք՝
|
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
ԱՄՆ տարածում ընդունվում են հետևյալ պատվաստանյութերը․ Մեկ ներարկում պահանջող պատվաստանյութ՝
Երկու ներարկում պահանջող պատվաստանյութ՝
Անձը համարվում է լիարժեք պատվաստված երկրորդ ներարկումից, իսկ մեկ ներարկումով պատվաստանյութի դեպքում միակ ներարկումից հետո երկու շաբաթը (14 օրը) լրանալուց հետո։ |
Ավստրիա (Վերջին թարմացումը՝ 13.05.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Թույլատրվում է բոլոր երկրների քաղաքացիները մուտքը՝ 3-G կանոնների կիրառմամբ: |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Երկիր մուտք գործելիս անհրաժեշտ է ապահովել 3-G կանոնների կիրառումը: 3-G կանոններն են՝ Պատվաստված /կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, թեստավորված, վերականգնված/կազդուրված: ՊՇՌ հետազոտության հավաստագրի վաղեմությունը չպետք է գերազանցի 72 ժամը, իսկ հակագեն /anti-gen/ հետազոտության հավաստագրի վաղեմությունը՝ 48 ժամը: 3-G ապացույցի բացակայության դեպքում ժամանելուց հետո անհրաժեշտ է լրացնել ինքնամեկուսացման անցնելու պարտավորություն, ինչից հետո ժամանելու 6-րդ օրը անձը կարող է անցնել ՊՇՌ հետազոտություն։ Բացասական պատասխանի դեպքում թույլ է տրվում դադարեցնել ինքնամեկուսացումը։ Բացի այդ, այս դեպքում անհրաժեշտ է գրանցվել https://entry.ptc.gv.at/ կայքի միջոցով՝ ժամանելուց առնվազն 72 ժամ առաջ: Գրանցման մասին հավաստումը անհրաժեշտ է ներկայացնել սահմանակետում թվային կամ թղթային տարբերակով: Փաստաթղթի իսկությունը կարող է ստուգվել QR կոդի միջոցով: Միևյնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ուղևորները, ովքեր կներկայացնեն ամբողջությամբ պատվաստված կամ կազդուրված/ապաքինված/ լինելու մասին հավաստագիր, ազատվում են առցանց գրանցվելու և ինքնամեկուսացման անցնելու պարտադիր պայմաններից: Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել. https://www.bmeia.gv.at/reise-aufenthalt/coronavirus-covid-19-und-reisen/ |
Արգենտինա (Վերջին թարմացումը՝ 10.01.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Համավարակի տարածմամբ պայմանավորված Արգենտինական Հանրապետության կառավարության նոր որոշմամբ մինչև ս.թ. հուլիսի 9-ը, ներառյալ` երկարաձգվել է թիվ 2252/20 որոշմամբ սահմանված սահմանների փակման մասին դրույթը: Ս.թ. հունիսի 28-ից ուժի մեջ են մտել միգրացիոն և սանիտարական բնույթի նոր սահմանափակումներ։ |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
|
ԱՄԷ (Վերջին թարմացումը՝ 01.04.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Համաձայն նոր կարգի անկախ ժամանման երկրից Աբու Դաբի մուտք գործող պատվաստված (ԱՄԷ-ն ընդունում է ԱՀԿ և ԱՄԷ առողջապահության կողմից ընդունված բոլոր պատվաստումները՝ https://smartservices.icp.gov.ae/echannels/web/client/guest/index.html#/registerArrivals և https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019/covid-19-vaccines/advice) քաղաքացիներն ազատվել են ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջից, իսկ չպատվաստվածները պետք է ներկայացնեն կամ 48 ժամվա վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական պատասխան, կամ երկիր ժամանելուն նախորդող 30 օրվա ընթացքում Քովիդ 19-ից ապաքինման վկայագիր QR կոդի առկայությամբ (բացառությամբ մինչև 16 տարեկան երեխաները): Աբու Դաբի մուտք գործելուց ՊՇՌ պարտադիր թեստ հանձնելու պահանջը նույնպես հանվել է, սակայն օդանավակայանում հնարավոր է կամավոր վճարովի (40 ԱՄԷ դիրհամ/մոտ 11 ԱՄՆ դոլար) ՊՇՌ թեստ հանձնել ԱՄԷ Ալ Հոսն (Al Hosn) հավելվածով Աբու Դաբիի հանրային վայրեր առավել հեշտ մուտք գործելու համար, քանի որ Աբու Դաբիում հիշյալ վայրեր մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ ամբողջական պատվաստում և առնվազն 14 օրվա վաղեմության ԱՄԷ-ում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխան: Այլ էմիրություններից ցամաքային ճանապարհով Աբու Դաբիի էմիրություն մուտք գործելու սահմանափակումները նույնպես վերացվել են: Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ հղումով՝ https://visitabudhabi.ae/en/plan-your-trip/covid-safe-travel: Քաղաք Դուբայ մուտք գործելիս օտարերկրյա քաղաքացիները պետք է ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերից որևէ մեկը․
|
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Աբու Դաբի էմիրության հասարակական վայրեր (բացառությամբ փոքր խանութներ և դեղատներ) մուտքի թույլտվություն ունենալու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն ամբողջական պատվաստումը հավաստող տեղեկանք (էլեկտրոնային) և մինչև 30 օր վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական պատասխան, իսկ չպատվաստված քաղաքացիները պետք է ներկայացնեն առավելագույնը 48 ժամվա վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական պատասխան: Դուբայ էմիրությունում հասարակական վայրեր այցելելու համար որևէ սահմանափակումներ չկան, բացառությամբ պետական հիմնակրներ՝ որտեղ պահանջվում է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունք։ |
Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն(Վերջին թարմացումը՝ 07.01.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
2021 թվականի հունիսի 1-ից ներքոհիշյալ պետությունների ուղևորները չեն կարող մուտք գործել Բանգլադեշ. 1. https://www.immi.gov.bd/ |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Օտարերկրացիները պետք է ունենան առավելագույնը 72 ժամ վաղեմության COVID-19-ի նկատմամբ ՊՇՌ հետազոտության թեստի բացասական պատասխան (10 տարեկանից ցածր երեխաները ազատված են թեստի պատասխանը ներկայացնելու պահանջից): Ժամանելուց հետո 14 օր յուրաքանչյուր ուղևորը պետք է գտնվի պարտադիր տնային խիստ ինքամեկուսացման մեջ։ |
Բելառուս (Վերջին թարմացումը՝ 04.04.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
|
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Բելառուսի Հանրապետության տարածք մուտք գործելու համար (նկատի ունենալ առաջին կետը) բոլոր օտարերկրացիներին (վեց տարին լրացած) պահանջվում է ունենալ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող բժշկական տեղեկանք (սերտիֆիկատ) թղթային կամ էլեկտրոնային տարբերակով, ներառյալ «Путешествую без COVID-19» բջջային հավելվածի միջոցով (Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների քաղաքացիներ) առավելագույնը 3 օրվա վաղեմության ժամկետով կամ COVID-19-ի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ (սահմանահատումը պետք է իրականացվի պատվաստման կուրսից առնվազն 1 ամիս հետո և ոչ ուշ, քան 12 ամիս առաջ)(նկատի ունենալ երկրորդ կետը)։ Բելառուսի Հանրապետության տարածքով (օդանավակայանում) 24-ժամյա տարանցումը հաստատող փաստաթղթի առկայության պարագայում, PCR-թեստ անհրաժեշտ չէ: Եթե տարանցումը գերազանցում է 24 ժամը, ապա սահմանով անցնելը հնարավոր է միայն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի առկայության դեպքում։ Սահմանափակումները չեն վերաբերվում դիվանագիտական անձնագրեր կրող անձանց։ |
Բելգիա (Վերջին թարմացումը՝ 18.05․2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Պետք է ՄԻՇՏ լրացնել Passenger Location Form (PLF) – ը հետևյալ դեպքերում և անկախ այն հանգամանքից, թե արդյոք ժամանողը Բելգիայում կենալու է 48 ժամից պակաս կամ եղել է արտասահմանում 48 ժամից պակաս ժամանակով.
|
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Ինքնամեկուսացում և թեստավորում
ՀՀ դիվանագիտական անձնագրերով ժամանողները Բելգիա ևս մուտք են գործում ըստ ընդհանուր սահմանված և գործող կարգի՝ համապատասխան պատվաստման կամ թեստավորման հավաստագրեր ներկայացնելու պայմանով: Առավել մանրամասն տեղեկատվությունը կարել է գտնել Բելգիայի ԱԳՆ սույն կայքում. https://diplomatie.belgium.be/en/services/protocol/covid-19 : Հավելյալ և մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Բելգիայի կառավարության կայքի հետևյալ երկու հղում-հասցեներում՝ |
Բրազիլիա (Վերջին թարմացումը՝ 13.04.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Բրազիլիայի կառավարության 2022թ․ ապրիլի 1-ի № 670 միջգերատեսչական որոշման համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ օտարերկրացիները կարող են մուտք գործել Բրազիլիա օդային, ցամաքային և ջրային ճանապարհով։ |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Բրազիլիայի տարածք օդային ճանապարհով մուտք գործելու համար անհրաժեշտ է դեպի Բրազիլիա ճանապարհորդությունն իրականացնող ավիաընկերությանը ներկայացնել COVID-19-ի դեմ պատվաստման ապացույց՝ տպագիր կամ էլեկտրոնային, այն պատվաստանյութերով, որոնք հաստատված են Բրազիլիայի առողջապահության վերահսկողության ազգային գործակալության կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ այն երկրի իշխանությունների կողմից, որտեղ պատվաստվել է ճանապարհորդը՝ հաշվի առնելով, որ վերջին չափաբաժնի կամ մեկ դեղաչափով պատվաստանյութի ներարկումը կատարվել է թռիչքից նվազագույնը տասնչորս օր առաջ։ Այն անձինք, ովքեր առողջական, տարիքային, հումանիտար կամ Բրազիլիայի կառավարության կողմից սահմանված այլ պատճառներով, ազատված են պատվաստման ապացույց ներկայացնելուց, պարտավոր են Բրազիլիա ճանապարհորդություն իրականացնող ավիաընկերությանը ներկայացնել թռիչքից առավելագույնը 24 ժամ առաջ արված COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ թեստի կամ անտիգենային թեստի բացասական արդյունքի հավաստագիր։ 2-ից 12 տարեկան երեխաները COVID-19 ախտորոշման թեստ անցնելու կարիք չունեն, եթե նրանց ուղեկցում են նշված թեստն անցած ծնողները կամ օրինական ներկայացուցիչները։ Թվարկված փաստաթղթերը պիտի լինեն պորտուգալերեն, իսպաներեն կամ անգլերեն։ |
Բուլղարիա (Վերջին թարմացումը՝ 03.05.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Բուլղարիա մուտք գործելու համար նախատեսված COVID-19-ով պայմանավորված բոլոր սահմանափակումները հանվել են։ |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Բելիզ (Վերջին թարմացումը՝ 07.02.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Օտարերկրացիների համար մուտքը թույլատրված է: |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Բելիզի սահմանները բաց են օտարերկրացի այցելուների համար: Այցելուները կարող են ժամանել օդով, ցամաքով և ջրային ճանապարհով: Ֆիլիպ Գոլդսոնի միջազգային օդանավակայանը աշխատում է սովորական ռեժիմով։ 2021 թվականի օգոստոսի 9-ից սկսած, բոլոր ճանապարհորդներից (5 տարեկան և ավելի բարձր տարիքի)՝ ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված պահանջվում է ներկայացնել բացասական COVID-19 թեստ վկայական Բելիզ ժամանելիս: Բելիզ մուտք գործող բոլոր ուղևորներից կպահանջվի ներկայացնել բացասական COVID-19 PCR թեստի արդյունք՝ արված ճանապարհորդությունից 96 ժամվա ընթացքում կամ հակամարմինների թեստի արդյունք՝ արված ճանապարհորդությունից 48 ժամվա ընթացքում: Թեստի վկայականի բացակայության դեպքում՝ օդանավակայանում կկատարվի թեստավորում՝ որի արժեքն է յուրաքանչյուր ուղևորի համար 50 ԱՄՆ դոլարի: Մինչև 5 տարեկան երեխաները ազատված են թեստի ներկայացման պահանջից։ 2022 թվականի փետրվարի 15-ից Բելիզ մուտք գործող բոլոր այցելուներից պահանջվում է դիմել Բելիզ առողջության ճանապարհորդական պարտադիր ապահովագրություն։ Ապահովագրութայն արժեքն է 18 ԱՄՆ դոլար։ Աղբյուր՝ https://belizing.com/coronavirus/ https://belizing.com/COVID-19-Testing-Required-for-Entry-into-Belize/ |
Գերմանիա (Վերջին թարմացումը՝ 29.03.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Հայտնում ենք, որ ս.թ. մարտի 3-ին փոփոխություններ են մտցվել կորոնավիրուսային համավարակի պայմաններում ԳԴՀ մուտքի կարգավորումներում: Մասնավորապես, Ռոբերտ Կոխ ինստիտուտի կայքում հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն այլևս որևէ երկիր չի դասակարգվում որպես բարձր ռիսկայնության (high risk area) կամ մտահոգիչ գոտի (variant of concern area): Ինչպես նշված է ինստիտուտի կայքում, ի տարբերություն COVID-19-ի մյուս շտամերի, Omicron-ը շատ ավելի քիչ դեպքերում է հանգեցնում հիվանդության ծանր ընթացքի, հետևաբար, ռիսկային կդասվեն այն երկրները, որտեղ վիրուսի մյուս շտամներով վարակվածության դեպքերը կազմում են ավելի մեծ թիվ: |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
ԳԴՀ մուտք գործող անձինք պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը հավաստող փաստաթուղթ (ընդունելի են հետևյալ պատվաստանյութերը՝ Comirnaty/Biontech-Pfizer, Janssen, Spikevax/Moderna, Nuvaxovid, Vaxzevria/Astra Zeneca (https://www.pei.de/DE/newsroom/dossier/coronavirus/coronavirus-inhalt.html?nn=169730&cms_pos=3), կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան (48 ժամվա վաղեմության), կամ առողջացումը հավաստող փաստաթուղթ: Հանվել է պարտադիր ինքնամեկուսացման, ինչպես նաև ժամանումից առաջ էլեկտրոնային գրանցման պահանջը՝ https://www.einreiseanmeldung.de/#/ ։ Մանրամասները հասանելի են՝ https://www.auswaertiges-amt.de/en/coronavirus/2317268 |
Գվատեմալա (Վերջին թարմացումը՝ 07.02.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը օդային, ցամաքային և ջրային սահմաններով թույլատրված է։ |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Գվատեմալա մուտք գործող արտասահմանյան քաղաքացիները պարտավոր են՝
Աղբյուր՝ https://igm.gob.gt/protocolo-sanitario-de-ingreso-a-guatemala/ |
Դանիա (Վերջին թարմացումը՝ 31.03.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Սկսած 2022 թ.-ի մարտի 29-ից Դանիան չեղարկել է ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված մուտքի բոլոր սահմանափակումները, այդ թվում՝ բացասական թեստի պատասխան, կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը։ |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Եգիպտոս (Վերջին թարմացումը՝ 16.05.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Օտարերկրացիների համար մուտքի/ելքի սահմանափակումները գործում են միայն ՊՇՌ թեստի դրական պատասխանի պարագայում: |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
1)Եգիպտոս ժամանող բոլոր օտարերկրացիները պետք է ունենան վարակակիր չլինելու մասին տեղեկանքի բնօրինակը (ՊՇՌ թեստի բացասական պատասխան*) տրված ոչ ուշ քան երկիր մեկնելուց 72 ժամ առաջ։ Ճապոնիայից, Չինաստանից, Թաիլանդից, Հյուսիսային Ամերիկայից, Հարավային Ամերիկայից, Կանադայից, Լոնդոնից (Հիթրո օդանավակայան), Փարիզից, Ֆրանկֆուրտից, Հռոմից, Նոր Զելանդիայից, Ավստրալիայից և Կորեայի Հանրապետությունից ժամանող օտարերկրացիները՝ 96 ժամ առաջ։ Մինչև 6 տարեկան երեխաներից ՊՇՌ թեստի հանձնումը չի պահանջվում։ Շարմ էլ Շեյխ, Թաբա, Հուրգադա և Մարսա Ալամ քաղաքների օդանավակայաններ ուղիղ չվերթով ժամանող օտարերկրացիները ՊՇՌ տեղեկանքի բացակայության պարագայում կարող են հանձնել ՊՇՌ թեստը օդանավակայանում (30 ամ.դ.)։ Այնուհետ հիշյալ օտարերկրացիները մեկուսացվում են իրենց կողմից ամրագրված հյուրանոցային սենյակներում մինչև ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ստացումը։ * ՊՇՌ տեղեկանքը պետք է լինի լրացված անգլերեն կամ արաբերեն, թեստի տեսակը պետք է լինի «RT-PCR»․ 2) Եգիպտոս կարող են ժամանել պատվաստված քաղաքացիները։ Pfizer, AstraZeneca, Moderna, Sinopharma, Sinovac, Sputnik պատվաստանյութերի պարագայում՝ երկրորդ չափաբաժինը ստանալուց 14 օր հետո։ Johnson & Johnson պատվաստանյութի պարագայում՝ առաջին չափաբաժինը ստանալուց 14 օր հետո։ |
Եթովպիա (Վերջին թարմացումը՝ 13.01.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Սահմանը բաց է |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
|
Էստոնիա (Վերջին թարմացումը՝ 21.04.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Էստոնիա օտարերկրյացիների մուտքի սահմանափակումները հանվել են։ |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Էստոնիա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիներին պահանջվում է 48 ժամվա ընթացքում արված COVID-19 ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ COVID-19-ով վարակված և վերջին 180 օրվա ընթացքում ապաքինված լինելու վերաբերյալ փաստաթուղթ կամ վերջին 12 ամիսների ընթացքում պատվաստման ապացույց: COVID-19-ով վարակված և ապաքինված լինելու կամ պատվաստման վերաբերյալ փաստաթուղթ չունենալու դեպքում գործում է պարտադիր 7-օրյա ինքնամեկուսացման պահանջ։ ՊՇՌ թեստի և ինքնամեկուսացման պահնջներից ազատվում են․
|
Էլ Սալվադոր (Վերջին թարմացումը՝ 07.02.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Օտարերկրացիների համար մուտքը թույլատրված է: |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
2021թ․ նոյեմբերի 17-ից Էլ Սալվադորը վերացրել է առողջապահական պահանջները երկրի տարածք մուտք գործելու համար՝ ներառյալ երկիր մուտք գործող ճանապարհորդների համար COVID-19 համաճարակի համատեքստում բացասական թեստերի և պատվաստումների վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը: Աղբյուր՝ https://www.migracion.gob.sv/avisos/disposiciones-sanitarias-de-ingreso/ |
Թուրքիա (Վերջին թարմացումը՝ 24.01.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Բաց է՝ ստորև նշված սահմանափակումներով և պարտադիր կանոների պահպանման դեպքում։ Ներկայումս դադարեցվել են դեպի ԹՀ բոլոր թռիչքները՝ ՀԱՀ-ից, Բոտսվանայից, Նամիբիայից, Մոզամբիկից և Զիմբաբվեից։ Աֆղանստանից, Բանգլադեշից, Բոտսվանայից, Բրազիլիայից, ՀԱՀ-ից, Հնդկաստանից, Մոզամբիկից, Նամիբիայից, Նեպալից, Շրի Լանկայից, Պակիստանից և Զիմբաբվեից ժամանող (կամ վերջին 14 օրերին այդ երկրներում գտնված) 12 տարեկանից բարձր անձինք պարտավոր են ներկայացնել վերջին 72 ժամվա ընթացքում արված SARS-Cov-2 PCR թեսթի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ և կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստման հավաստագիր (ընդ որում, ժամանման պահին լիարժեք համարվող պատվաստման 1-ին կամ 2-րդ դեղաչափից հետո պետք է առվազն անցած լինի 14 օր)։ Բոլոր մյուս պետություններից ժամանող 12 տարեկանից բարձր անձինք պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում արված SARS-Cov-2 PCR թեսթի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ։ 2022թ. հունվարի 10-ից սկսած SARS-Cov-2 PCR թեսթի բացասական արդյունքը հավաստող փաստաթղթի պահանջից կարող են ազատվել այն անձինք, ովքեր կներկայացնեն կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստման հավաստագիր (ընդ որում, ժամանման պահին լիարժեք համարվող պատվաստման 1-ին կամ 2-րդ դեղաչափից հետո պետք է առվազն անցած լինի 14 օր) կամ կորոնավիրուսից (առավելագույնը 6 ամիս առաջ) բուժման հավաստագիր։ Այն անձինք, ովքեր չեն ունենա SARS-Cov-2 PCR թեսթի բացասական պատասխան կարգելվեն նստել ինքնաթիռ, իսկ ցամաքային սահմաններով ժամանողների մոտ բացասական պատասխանի բացակայության պարագայում վերջիններս կենթարկվեն կարանտինի՝ իրենց հաշվին։ ԹՀ-ում գտնվող կարանտինի համար նախատեսված հյուրանոցների ցանկը հասանելի է հետևյալ հղումով՝ https://web.shgm.gov.tr/documents/sivilhavacilik/files/Covid-19/hotel_list_for_isolation-010921.pdf ։ ԹՀ մեկնել պատրաստվող բոլոր այցելուները պետք է մինչև մեկնելը 72 ժամվա ընթացքում լրացնեն առցանց համապատասխան ճանապարհորդական հարցաթերթիկ, որն ավտոմատ գեներացնում է անձնական կոդ (HES code)։ Հարցաթերթիկը հասանելի է հետևյալ հղումով՝ https://register.health.gov.tr/ ։ |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
ԹՀ-ում համավարակի հետևանքով սահմանափակումների մասին մանրամասն տեղեկատվություն հասանելի է հետևյալ հղումով՝ https://tr.usembassy.gov/covid-19-information-2/ և https://www.istanbulsairport.com/en/restriction-sep ։ 2021թ․ հուլիսի 1-ից ԹՀ-ում դադարեցվել են համավարակով պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները (օր՝ ներքաղաքային և միջքաղաքային տեղաշարժ, պարետային ժամ)։ 2022թ. հունվարի 15-ից վերացվել է նաև ԹՀ տարածքում գտնվող կինոթատրոններ ու համերգասրահներ մուտք գործելիս չպատվաստված քաղաքացիների համար SARS-Cov-2 PCR թեսթի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուպարտադիր պահանջը։ ԹՀ ժամանած զբոսաշրջիկներն ազատված են համավարակով պայմանավորված ԹՀ տարածքում գործող սահմանափակումներից։ |
Թուրքմենստան (Վերջին թարմացումը՝ 19.05.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
2020թ. մարտի 20-ից գործում է օտարերկրյա քաղաքացիների (բացառությամբ՝ դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմի և դեսպանընկալ երկրի կառավարության որոշումներով սահմանվող մասնավոր դեպքերի) Թուրքմենստան մուտքի արգելք։ Վերջիններիս ելքի սահմանափակումներ չեն գործում։ Ներկայում դեպի Թուրքմենստան և Թուրքմենստանից որևէ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ չեն իրականացվում: Կանոնավոր չվերթների իրականացման սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ մինչ դրանց վերացման մասին պաշտոնական հայտարարության տարածումը։ |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Երկիր մուտք գործող քաղաքացիներից պահանջվում է ներկայացնել կորոնավիրուսային վարակի բացակայությունը հավաստող և առավելագույնը 48 ժամ վաղեմությամբ բժշկական տեղեկանք, ինչպես նաև պատվաստված լինելը հավաստող տեղեկանք (ընդ որում պատվաստանյութի առաջին չափաբաժինը անհրաժեշտ է ստանալ ժամանումից նվազագույնը 42 օր առաջ)։ Պատվաստման վկայականի բացակայության դեպքում՝ անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք հակամարմինների առկայության կամ պատվաստման հակացուցման վերաբերյալ։ Դեսպանընկալ երկիր ժամանելուն պես իրականացվում է քաղաքացիների մոտ կորոնավիրուսի առկայության ՊՇՌ թեստավորում։ Դիվանագիտական կամ համարժեք կարգավիճակ չունեցող ժամանող քաղաքացիներից պահանջվում է նաև անցնել պարտադիր 14-օրյա կարանտին հատուկ կարանտինային հաստատություններում։ Դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները և վերջիններիս ընտանիքի անդամները Թուրքմենստան ժամանելուց հետո պարտավոր են անցնել 7-օրյա ինքնամեկուսացում՝ ըստ բնակության վայրի։ |
Իսրայել (Վերջին թարմացումը՝ 19.11.2021)
Սահմանը հատելու ռեժիմը |
Օդային ճանապարհով (Մուտքը միայն Բեն Գուրիոն օդանավակայանով) |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Իսրայելի քաղաքացիություն չունեցող անձիք ովքեր ստացել են COVID-19-ի պատվաստանյութի առնվազն երկու չափաբաժին կամ վերջերս են ապաքինվել ապաքինվել 2021թ․ նոյեմբերի 1-ից սկսված կարող են մուտք գործել երկիր հետևյալ դեպքերում․
Այն քաղաքացիները ովքեր չեն համապատասխանի վերոնշյալ պահանջներին չեն կարողանա մուտք գործել Իրսայել, եթե չունենան Բացառությունների կոմիտեի թույլատվությունը։ Իսրայելի կողմից ընդունվող պատվաստվանյութերն են․
Իսրայել ժամանելուց առաջ․
|
Իտալիա (Վերջին թարմացումը՝ 19.05.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Իտալիայի տարածքում Covid-19 համավարակով պայմանավորված գործում են ստորև նշված սահմանափակումները։ |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Իտալիա մուտք գործելու համար հարկավոր է ներկայացնել /dPLF այլևս չի պահանջվում/ ա)-ից դ) կետերով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկը. ա) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 9 ամսվա վաղեմության; բ) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը և 3-րդ դեղաչափի /booster/ պատվաստումը հավաստող սերտիֆիկատ; գ) COVID-19-ից ապաքինված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ՝ առավելագույնը 6 ամսվա վաղեմության; դ) առավելագույնը 72 ժամ վաղեմության COVID-19 մոլեկուլային /PCR/ կամ 48 ժամ վաղեմության անտիգենային հետազոտության թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ։
Ընդունվում են միայն EMA-ի կողմից հաստատված պատվաստանյութերը՝ Vaxzevria (previously COVID-19 Vaccine AstraZeneca) - AstraZeneca AB Spikevax (previously COVID-19 Vaccine Moderna - Moderna Biotech Spain S.L. Nuvaxovid - Novavax CZ, a.s. COVID-19 Vaccine Janssen - Janssen-Cilag International NV EMA-ի կողմից հաստատված պատվաստանյութերի ցանկին ծանոթնալու համար այցելեք. https://www.ema.europa.eu/en/human-regulatory/overview/public-health-threats/coronavirus-disease-covid-19/treatments-vaccines/vaccines-covid-19/covid-19-vaccines-authorised ։ |
Ինդոնեզիա (Վերջին թարմացումը՝ 19.05.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Օտարերկրյա քաղաքացիներին ժամանակավորապես արգելվում է մուտք գործել Ինդոնեզիա, բացառությամբ ստորև նշված իրավական կարգավիճակ ունեցող անձանցից.
|
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Ինդոնեզիա ժամանողները օդանավակայանում պետք է անցնեն COVID-19 ախտանիշների ստուգում, այդ թվում՝ մարմնի ջերմաչափում:
|
Իռլանդիա (Վերջին թարմացումը՝ 07.01.2022)
Սահմանը հատելու ռեժիմը | ||||||||||||||||
2022թ. հունվարի 6-ից այն ճամփորդողները, որոնք համարվում են ամբողջությամբ պատվաստված կամ ունեն վերջին 6 ամիսների ընթացքում COVID-19-ից ապաքինված լինելու վերաբերյալ վկայություն (proof of recovery from COVID-19), կարիք չունեն PCR թեստ հանձնելու՝ Իռլանդիա ճամփորդելուց առաջ։ |
||||||||||||||||
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) | ||||||||||||||||
Մինչ ճամփորդելը անհրաժեշտ է լրացնել COVID-19 Passenger Locator Form։ Չպատվաստված անձինք պետք է ունենան COVID-19 PCR բացասական թեստ՝ Իռլանդիա ժամանելուց առաջ 3 օրվա ընթացքում: Ինքնամեկուսացման պահանջը հանված է։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Իռլանդիայում հաստատված են հետեւյալ պատվաստանյութերը
Իռլանդիան ԵՄ EU Digital COVID Certificate մաս է։ 11 տարեկանից ցածր երեխաները ազատված են COVID-19-ի ճամփորդական թեստ հանձնելուց։ |
Իսպանիա (Վերջին թարմացումը՝ 18.05.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Իսպանիա մուտք գործելու համար անհրաժեշտ է հետևել ստորև նշված կարգին։ |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Օդային ճանապարհով Իսպանիա ժամանող բոլոր ուղևորները (բացառությամբ 12 տարեկանից ցածր ուղևորների և տրանզիտ չվերթներով ժամանողների) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը.
Իսպանիա ժամանելուց առաջ անհրաժեշտ է գրանցվել նաև հետևյալ հղումով՝ https://spth.gob.es՝ լրացնելով համապատասխան փաստաթղթի տվյալները։ Համակարգը կուղարկի QR կոդ, որը պետք է ներկայացնել ինչպես Իսպանիա մեկնող օդանավ նստելուց առաջ, այնպես էլ՝ Իսպանիա ժամանելուն պես։ |
Իսլանդիա (Վերջին թարմացումը՝ 31.03.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Սկսած 2022 թ.-ի փետրվարի 25-ից Իսլանդիան չեղարկել է ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված մուտքի բոլոր սահմանափակումները, այդ թվում՝ բացասական թեստի պատասխան, կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը։ |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Իրանի Իսլամական Հանրապետություն (Վերջին թարմացումը՝ 19.05.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
ՀՀ քաղաքացիները կարող են անարգել մուտք գործել և դուրս գալ Իրանի տարածքից թե՛ օդային, թե՛ ցամաքային ճանապարհով։ ԻԻՀ քաղաքացիները կարող են անարգել մուտք գործել և դուրս գալ Հայաստանի տարածքից թե՛ օդային, թե՛ ցամաքային ճանապարհով։ |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
12 տարեկանից բարձր ՀՀ բոլոր քաղաքացիները ԻԻՀ մուտք գործելիս պետք է ներկայացնեն`թե՛ 72 ժամ վաղեմության Քովիդ 19-ի բացասական ՊՇՌ թեստ, թե՛ կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայական, ընդ որում երկրորդ դեղաչափի ընդունումից հետո պետք է անցած լինի երկու շաբաթ։ ԻԻՀ քաղաքացիները Իրան մուտք գործելիս պետք է ներկայացնեն 72 ժամ վաղեմության Քովիդ 19-ի բացասական ՊՇՌ թեստ։ |
Իրաք (Վերջին թարմացումը՝ 20.05.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Բաց է օդային և ցամաքային ճանապարհով։ |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Ս.թ. ապրիլի 1-ից Իրաք մուտք գործելիս կամ Իրաքը լքելիս Իրաքի կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 12-ից բարձր տարիքի անձինք մեկ դեղաչափ Johnson & Johnson կամ երկու դեղաչափ այլ ցանկացած պատվաստանյութով պատվաստված լինելու պարագայում պետք է ներկայացնեն պատվաստումը հավաստող սերտիֆիկատը /հանվել է ՊՇՌ թեստի պահանջը/: Հատուկ բժշկական պատճառներով չպատվաստված անձինք, բացառության կարգով, պետք է ներկայացնեն առավելագույնը 72 ժամ առաջ կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխան:
Իրաքյան Քուրդիստան 04.04.2022 Համաձայն COVID-19 հետ կապված Իրաքյան Քուրդիստանի նոր կարգավորումների՝ ս.թ. ապրիլի 1-ից Իրաքյան Քուրդիստան մուտք գործելիս 12-ից բարձր տարիքի անձինք մեկ դեղաչափ Johnson & Johnson կամ երկու դեղաչափ այլ ցանկացած պատվաստանյութով պատվաստված լինելու պարագայում պետք է ներկայացնեն պատվաստումը հավաստող սերտիֆիկատը՝ ազատվելով COVID-19 թեստից: Չպատվաստված անձինք պետք է ներկայացնեն առավելագույնը 72 ժամ առաջ կատարված COVID-19 թեստի բացասական պատասխան: |
Լատվիա (Վերջին թարմացումը՝ 21.04.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Լատվիա մուտք գործելու համար նախատեսված COVID-19-ով պայմանավորված բոլոր սահմանափակումները հանվել են։ |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Լեհաստան (Վերջին թարմացումը՝ 16.05.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Լեհաստանի Հանրապետության կառավարության 2022թ․ մարտի 25-ի որոշմամբ` ս․թ․ մարտի 28-ից երկիր մուտք գործելու նախկինում գործող COVID-19 համաճարակով պայմանավորված կարանտինային բոլոր սահմանափակումները հանվել են։ |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք մուտք գործել հետևյալ հղումներով՝ https://www.gov.pl/web/dyplomacja/informacje-dla-podrozujacych; https://www.gov.pl/web/gis/szczepienie-i-test-a-zwolnienie-z-kwarantanny-wjazdowej։ |
Լիբանան (Վերջին թարմացումը՝ 16.05.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար գործում են նախկինում կիրառվող վիզային ռեժիմները։ |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Լիբանանի հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարարության կողմից հաստատված ս.թ. մարտի 1-ից ուժի մեջ մտնող COVID-19 համավարակով պայմանավորված Լիբանան մուտք գործելու կարգով նախատեսված է հետևյալը.
|
Լիխտենշտայն (Վերջին թարմացումը՝ 16.05.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Լիխտենշտայն մուտք գործելու համար պատվաստման, առողջացման կամ թեստի բացասական պատասխանը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում: |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումներով. |
Լիտվա (Վերջին թարմացումը՝ 21.04.2022)
Սահմանը հատելու ռեժիմը |
Հայաստանի Հանրապետությունից ժամանող ՀՀ քաղաքացիների և Հայաստանում բնակության իրավունք ունեցող օտարերկրյացիների մուտքը Լիտվա թույլատրվում է 2022թ. փետրվարի 15-ից։ |
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) |
Լիտվա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիներից պահանջվում է 72 ժամվա ընթացքում արված COVID-19 ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ COVID-19-ով վարակված և վերջին 180 օրվա ընթացքում ապաքինված լինելու վերաբերյալ փաստաթուղթ կամ ԵՄ տարածքում ճանաչված պատվաստանյութերով պատվաստման ապացույց: |