Դեսպան Բաղդասարյանի հանդիպումը Քուվեյթի թագաժառանգի հետ

09 հունվարի, 2019

Հունվարի 9-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպեց Քուվեյթի Պետության թագաժառանգ, Շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին (Sheikh Nawaf Al-Ahmad Al-Jaber Al-Sabah):

Թագաժառանգ Ալ-Սաբահը ողջունեց ՀՀ դեսպանին և գոհունակություն հայտնելով հայ-քուվեյթյան բարեկամական հարաբերությունների կապակցությամբ՝ հաջողություն մաղթեց նրան պատասխանատու առաքելության մեջ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան Բաղդասարյանը թագաժառանգին փոխանցեց ՀՀ նախագահի ջերմ ողջույնները, ինչպես նաև հավելեց, որ հպարտությամբ է Հայաստանը ներկայացնում բարեկամ Քուվեյթում։ Դեսպանը հավաստիացրեց, որ Քուվեյթի Պետության բարձր աջակցության առկայությունն իր առաքելության իրականացման գործում, ինչպես նաև՝ տեղի հայ համայնքի դրական կերպարն իր համար լայն հնարավորություններ են ստեղծում բոլոր ուղղություններով հայ-քուվեյթյան հարաբերությունները զարգացնելու գործում։

 

Տպել էջը