ԵԱՀԿ մրցույթներին դիմելու կարգը
ՀՀ քաղաքացիները կարող են դիմել ԵԱՀԿ կողմից հայտարարված մրցույթներին, որոնք հրապարակվում են https://jobs.osce.org/vacancies կայքում:
Մասնակցությունն իրականացվում է առցանց գրանցման և ՀՀ ԱԳՆ կողմից գրանցումը հաստատելու միջոցով: ՀՀ ԱԳՆ-ի հաստատումն են պահանջում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների (Seconded Positions) և ԵԱՀԿ կրտսեր պաշտոնյաների (Junior Professional Officers) թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթների դիմումները, քանի որ տվյալ պաշտոններում նշանակված անձինք համարվում են ՀՀ ազգային պաշտոնյաներ: ՀՀ ԱԳՆ-ի հաստատումը չի պահանջվում պայմանագրային պաշտոնների (Contracted Positions) մրցույթներին մասնակցելու համար:
Մրցույթին անհրաժեշտ է դիմել մրցույթի վերջնաժամկետից առնվազն 2 շաբաթ առաջ:
ԵԱՀԿ կայքում առցանց գրանցվելուց հետո ՀՀ ԱԳՆ-ն ստանում է դիմորդի՝ ԵԱՀԿ ներկայացրած գրանցաթերթիկը: ԵԱՀԿ կողմից տվյալ պաշտոնի համար նշված պահանջները բավարարող դիմորդները հրավիրվում են ԱԳՆ հարցազրույցի: Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Անձնագրի պատճենը,
- Բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի պատճենը,
- Որպես ազգային պաշտոնյա գործուղվելու ցանկությունը հիմնավորող նամակ,
- Զինվորական գրքույկի, կցագրման վկայականի կամ զինկոմիսարիատում հաշվառված լինելու մասին տեղեկանքի պատճենը (արական սեռի դիմորդների համար):
Արտեկրում բնակվող ՀՀ քաղաքացիների հետ հարցազրույցն իրականացվում է առցանց:
Հարցազրույցը հաջողությամբ անցած թեկնածուների դիմումները հաստատվում են ԱԳՆ կողմից, ինչը նշանակում է, որ նրանք կարող են մասնակցել ԵԱՀԿ կողմից հայտարարված մրցույթին: ԱԳՆ հաստատումից հետո դիմորդներն անցնում են ԵԱՀԿ մրցութային փուլերի միջոցով, որոնց կարելի է ծանոթանալ https://jobs.osce.org/recruitment-selection-and-osce-competency-model հղումով:
ՀՀ-ն չի ֆինանսավորում մրցույթը հաջողությամբ ավարտած և ԵԱՀԿ պաշտոններում նշանակված ՀՀ քաղաքացիներին: ՀՀ ԱԳՆ կողմից չեն հաստատվում այն դիմումները, որոնք ներկայացվել են ԵԱՀԿ կողմից չֆինանսավորվող պաշտոնի մրցույթին մասնակցելու համար (տվյալ տեղեկատվությունը նշվում է մրցույթի դրված յուրաքանչյուր պաշտոնի նկարագրությունում):