ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է

Սկսած 2019թ. նոյեմբերի 30-ից Հնդկաստանի սովորական անձնագիր կրող քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ կամ նախապես դիմել E-VISA համակարգի միջոցով։

Հնդկաստանի սովորական անձնագիր կրող քաղաքացիները ՀՀ մեկանգամյա մուտքի վիզա կարող են ստանալ ՀՀ սահմանային անցակետերում միայն այն դեպքերում, եթե.

  1. ունեն ստորև նշված երկրներից որևէ մեկի գործող կացության կարգավիճակ
  • Արաբական Միացյալ Էմիրություններ
  • Բահրեյնի Թագավորություն
  • Կատարի Պետություն
  • Քուվեյթի Պետություն
  • Օմանի Սուլթանություն
  1. ունեն ստորև նշված երկրներից որևէ մեկի գործող կացության կարգավիճակ և (կամ) բազմակի մուտքի վիզա
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ
  • Միացյալ Թագավորություն
  • Կանադա
  • Շենգենյան համաձայնագրի երկրներ
  • Ռուսաստանի Դաշնություն
  • Ավստրալիա
  • Նոր Զելանդիա
  • Կորեայի Հանրապետություն
  • Ճապոնիա

Վիզաների տրամադրման ընթացակարգերին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի «Վիզա» բաժնում

https://www.mfa.am/hy/visa/

Տպել էջը