Արմեն Գրիգորյան

Ծննդյան թիվն ու վայրը՝

1983թ. դեկտեմբերի 25, Արցախի Հանրապետություն, ք․ Մարտունի։

Կրթություն և գիտական գործունեություն՝

2011–2013թթ. հեղինակել է «Քաղաքական էլիտան հետխորհրդային Հայաստանում. բնութագրիչները և ձևավորման ուղիները» գիտական աշխատանքը,

2009–2011թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում,

2001–2007թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

Աշխատանքային գործունեություն՝

2021թ. հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ,

2018-2021թթ. զբաղեցրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը,

2015-2018թթ. աշխատել է «Transparency International» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող,

2015-2018թթ. մինչև ապրիլ եղել է հրավիրյալ դասախոս Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

Այլ տվյալներ՝

2011-2018թթ. հրապարակել է վերլուծական հոդվածներ «Սիվիլնեթ», «Մեդիամաքս» և «EVN report» լրատվական կայքերի համար՝ Հայաստանի ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության զարգացման, տնտեսական և քաղաքական, ինչպես նաև աշխարհաքաղաքական թեմաներով։

2003-2005թթ. ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։

Ամուսնացած է, ունի դուստր։

Տպել էջը