Ծննդյան թիվն ու վայրը՝

1963թ. դեկտեմբերի 27-ին, Կիև։


Կրթությունը՝

1993թ.- Դիվանագիտական դասընթացներ Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում,

1991թ. - Բանկային գործի դասընթացներ Ժնևի UBS բանկում,

1985թ. - ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ:


Աշխատանքային գործունեությունը՝

2014-2019թթ․ - Իսպանիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,

2010-2014թթ․ - Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրյուսել),

2009-2014թթ․ - Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ (նստավայրը՝ Բրյուսել),

2009-2011թթ․ - Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրյուսել),

2008-2009թթ. - ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ,

2007-2009թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,

2002-2007թթ. - ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ,

1998-2001թթ. - Խորհրդական, ապա արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչություն, Բրյուսել, Բելգիա,

1996-1998թթ. - Միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի վարիչ, ՀՀ ԱԳՆ,

1994-1996թթ. - Երկրորդ քարտուղար, Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանություն,

1992-1994թթ. - Երկրորդ քարտուղար երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնում, ՀՀ ԱԳՆ,

1991թ. - Գլխավոր մասնագետ, ապա նախարարի օգնական ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարությունում,

1985թ. - Տնտեսագետ ՀԽՍՀ Պետպլանին կից տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում։


Դիվանագիտական աստիճանը՝ Արտակարգ և լիազոր դեսպան:


Օտար լեզուների իմացություն՝

Ռուսերեն, անգլերեն։


Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երկու որդի:


2019 թվականի հունվարի 29-ի ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Տպել էջը