Ծննդյան թիվը և վայրը

Հունվարի 26, 1971թ․, ք․ Երևան:


Կրթությունը՝

1987-1992թթ. ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, արաբագիտություն

1992-1993թթ. Բեյրութի Հայկազյան Համալսարան

2000-2001թթ. Իրավունքի և Դիվանագիտության Ֆլեթչեր Ինստիտուտ, Թաֆթս համալսարան
Աշխատանքային գործունեությունը՝

1994-1996թթ. «Շելթր» ծրագրի համակարգող, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով
Գերագույն հանձնակատարի գրասենյակ, Երևան

1996-1998թթ. Հատուկ համակարգողի խորհրդական ծրագրերի և հանրային կապերի գծով.
ՄԱԿ-ի Հատուկ Առաքելություն Աֆրիկյան Մեծ Լճերի տարածաշրջանում` Ռուանդա, Զաիր,
Բուրունդի, Ուգանդա, Թանզանիա, ԿԱՀ, Քենիա

1998-2000թթ. Կինշասայի և Բրազավիլի գրասենյակների ղեկավար. ՄԱԿ-ի
քարտուղարության համակարգող գրասենյակ, Կոնգոյի Դեմոկրատական և Կոնգոյի
հանրապետություններ

2001–2003թթ. Խմբի ղեկավար և արտակարգ իրավիճակների պլանավորման կոորդինատոր.
Մերձավոր Արևելքի Խաղաղության գործընթացում ՄԱԿ-ի Հատուկ համակարգողի
գրասենյակ (UNSCO), Երուսաղեմ` Իսրայել, Պաղեստինյան Ինքնավարություն, Սիրիա,
Լիբանան, Հորդանան

2002-2003թթ. Պաղեստինյան ինքնավարությունում ՄԱԿ-ի քարտուղարության համակարգող.
Արևմտյան Ափ և Գազայի հատված

2004թ. Գլխավոր խորհրդական. Իրաքում ՄԱԿ-ի առաքելություն (UNAMI),
Հորդանան–Կատար

2005-2008թթ. ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի դասախոս. Մերձավոր Արևելքի քաղաքական
և տնտեսական համակարգեր

2006թ. Սայդայի տարածաշրջանային Համակարգող. Լիբանանում ՄԱԿ-ի արտակարգ
առաքելություն

2007–2009թթ. «Շուշիի Վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն

2009-2013թթ. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս

2014-2016թթ․ համատեղության կարգով ՀՀ դեսպան Կուբայում, Կոստա Ռիկայում,
Պանամայում, Գվատեմալայում

2013-2016թթ. Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան

2016-2018թթ․ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան

Դիվանագիտական աստիճանը՝

Արտակարգ և լիազոր դեսպան։

Օտար լեզուների իմացությունը՝

Անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն, իսպաներեն


Ընտանեկան կարգավիճակը՝

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

2018թ. դեկտեմբերի 28-ի ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է արտաքին գործերի
նախարարի տեղակալ

Տպել էջը