Արտակ Ապիտոնյան

Ծննդյան թիվն ու վայրը՝
1971թ., Հայաստան, գ. Ալաշկերտ։
Կրթութունը՝
1992թ. - Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետ (արաբագիտություն),
1991-1992թթ․- Բուրգիբա ժամանակակից լեզուների ինստիտուտ, Թունիս
(արաբերեն լեզու)։
Մասնագիտական գործունեությունը՝
1993–1994թթ․ - ՀՀ ԱԳՆ Արաբական երկրների և Իսրայելի բաժին,
1995-1997թթ․ - Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար,
1998թ․ – ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական,
1999-2002թթ․ - Լիբանանում ՀՀ դեսպանության փոխդեսպան, գործերի հավատարմատար,
2003-2005թթ․ - ՀՀ ԱԳՆ ՄԱԿ բաժնի պետ,
2005-2008թթ․ - ՄԱԿ Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, խորհրդական,
2008-2009թթ․ - ՀՀ ԱԳՆ վերլուծական վարչության խորհրդական,
2009-2013թթ․ - ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ,
2013-2018թթ․ - Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,
2014-2018թթ․ - Համատեղության կարգով Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը Ստոկհոլմ)։
2018թ. դեկտեմբերի 28-ի ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Դիվանագիտական աստիճանը՝
Արտակարգ և լիազոր դեսպան։
Օտար լեզուների իմացությունը՝
Անգլերեն, ռուսերեն, արաբերեն։
Ընտանեկան կարգավիճակը`
Ամուսնացած է, ունի երեք երեխա։