Գագիկ Ղալաչյան

Ծննդյան թիվն ու վայրը՝
1969թ․, Ուկրաինա, Լվով։
Կրթությունը`
1986-1989թթ. - Լենինգրադի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետ,
1989-1992թթ. - ԵՊՀ պատմության ֆակուլտետ, պատմաբան,
1993-1995թթ. - ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա,
1996-1997թթ. - Աթենքի համալսարանի տնտեսագիտության, իրավունքի և կառավարման ֆակուլտետի քաղաքական գիտությունների և կառավարման բաժնի ասպիրանտուրա:
Աշխատանքային գործունեությունը`
1993-1995թթ. - ՀՀ ԱԳՆ Թուրքիայի բաժնի կցորդ,
1995-1996թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպական երկրների վարչության 2-րդ եվրոպական բաժնի 3-րդ, ապա՝ 2-րդ քարտուղար,
1997-1999թթ. - Հունաստանում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար,
1999-2000թթ. - ՀՀ ԱԳՆ քարտուղարության պետ,
2000-2001թթ. - ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչ,
2001-2003թթ. - ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, Հավաքական անվտանգության մասին պայմանագրի Գլխավոր քարտուղարին կից ՀՀ լիազոր ներկայացուցիչ,
2002-2003թթ. - ՀԱՊԿ մշտական խորհրդում ՀՀ լիազոր ներկայացուցիչ,
2004-2007թթ. - ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ,
2007-2009թթ. - ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ,
2009-2016թթ. - Հունաստանում, Կիպրոսում ՀՀ դեսպան (նստավայր՝ Աթենք),
2010-2016թթ․ - Սերբիայում, Ալբանիայում ՀՀ դեսպան (նստավայր՝ Աթենք),
2013-2016թթ․ - Բոսնիա և Հերցեգովինայում ՀՀ դեսպան (նստավայր՝ Աթենք),
2016-2018թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ,
2018-2020թթ. - Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան),
2019-2020թթ. - Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան),
2020թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Դիվանագիտական աստիճանը՝
Արտակարգ և լիազոր դեսպան։
Օտար լեզուների իմացություն՝
Անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, հունարեն:
Ընտանեկան կարգավիճակ`
Ամուսնացած է, ունի երեք երեխա։