Ծննդյան թիվն ու վայրը՝

1971թ., Հայաստան, գ. Սոլակ։

 

Կրթություն`

1993թ. - Երևանի պետական համալսարան,
2001թ. - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիա։

 

Աշխատանքային գործունեություն`

1993-1995թթ. Ֆիզիկայի ուսուցիչ և դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն՝ Սոլակի միջնակարգ դպրոցում,
1997-1998թթ. ԵՊՀ միջազգային բաժնի ավագ տեսուչ,
1998-2001թթ. ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր մասնագետ,
2001-2002թթ. ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության 1-ին քարտուղար, այնուհետև՝ ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչի պաշտոնակատար,
2002-2007թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար, այնուհետև՝ խորհրդական,
2007-2018թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական,
2010-2018թթ. ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության պետ,
2018-2020թթ. Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան,
2020թ․ հոկտ․ 20 Մոլդովայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Մինսկ)։

 

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան։

 

Պարգևատրումներ՝

Մխիթար Գոշի մեդալ, ՀՀ Ազգային ժողովի մեդալ, ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ջոն Կիրակոսյան» մեդալ, ՀՀ ԱԳՆ առաջին աստիճանի պատվո մեդալ, ՀՀ ՊՆ «Ծովակալ Իսակով» մեդալ, ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության» շքանշան, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի «Խորհրդարանական համագործակցության ամրապնդման համար» մեդալ և այլն։

2020թ․ նոյեմբերի 27-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Տպել էջը