ՀՀ մուտք գործելու ընթացակարգում փոփոխությունների վերաբերյալ

01 մայիսի, 2022

ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2022թ. մայիսի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն.

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ այլևս ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ։

Օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտինը սահմանված է մինչև 2022թ. հունիսի 20-ը։

Տպել էջը