EnglishFrançaisРусский

Կառուցվածք

Մշակույթի և հումանիտար համագործակցության վարչություն

Պետ` Արսեն Սհոյան
Հեռ. (060) 620 574   Էլ. փոստ

Վարչությունն իրականացնում է գործառույթներ` ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը վերապահված բազմակողմ և երկկողմ մշակութային, գիտատեխնիկական, կրթական և հումանիտար մյուս ոլորտներում կապերի հաստատմանը և համագործակցության զարգացմանն ու խորացմանը նպաստող քաղաքականություն ձևավորելուն:

Նպաստում է միջազգային ասպարեզում համապատասխան բնագավառների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտոնական ռազմավարության ու հայեցակարգի ներկայացմանը, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության, Հայաստանի գիտատեխնիկական զարգացման և հումանիտար հարցերի մասին տեղեկատվության պատշաճ մատուցմանը:

Մշակութային համագործակցության բաժին
Հեռ. (060) 620 575   Էլ. փոստ

Հումանիտար համագործակցության բաժին
Հեռ. (060) 620 577