EnglishFrançaisРусский

Կառուցվածք

Սահմանակից երկրների վարչություն

պետ` Գրիգոր Առաքելյան
Հեռ. (060) 620 621   Էլ. փոստ

ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության կազմում ընդգրկված են Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և Սահմանազատման բաժինները:

Վրաստանի և Իրանի բաժինները պատասխանատու են ՀՀ և տվյալ երկրների հետ երկկողմ հարաբերությունների ընթացքն ապահովելու և զարգացնելու համար: Պատասխանատվության շրջանակներում ներառված են այդ երկրների նկատմամբ ՀՀ քաղաքականության մշակումը, առաջնահերթությունների սահմանումը, քաղաքական երկխոսության խթանումը, իրավապայմանագրային դաշտի ու առևտրատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև կրթամշակութային ծրագրերի իրականացման ու զարգացման համար համապատասխան պայմանների ձևավորումը: Այդ նպատակով բաժինները մասնակցում են բարձրաստիճան փոխայցերի, ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների, միջկառավարական հանձնաժողովների նիստերի կազմակերպման և անցկացման աշխատանքներին: Մշակվում և կազմվում են ՀՀ համար առաջնային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ տեղեկանքներ և վերլուծություններ: Մշտական աշխատանքային կապի մեջ են Թբիլիսիում և Թեհրանում ՀՀ դեսպաննությունների, ինչպես նաև Երևանում հավատարմագրված Վրաստանի և Իրանի դեսպանությունների հետ:

Թուրքիայի և Ադրբեջանի բաժինները պատասխանատու են այդ երկրներում և նրանց շուրջը տեղի ունեցող և ՀՀ շահերին ուղղակի առնչվող իրադարձությունների և զարգացումների ուսումնասիրության ու մշտական դիտարկման համար: Մշակվում և կազմվում են տարաբնույթ տեղեկանքներ և վերլուծական նյութեր:

Սահմանազատման բաժնի գործառույթն է համակարգել Հայաստանի անմիջական հարևանների` ներկա փուլում Վրաստանի հետ ՀՀ պետական սահմանի սահմանազատման օրակարգին առնչվող հարցերի մշակման, քննարկման, ներկայացման ու առաջադրման աշխատանքները:

Վրաստանի բաժին
Պետ` Մարիյա Բաբայան
Հեռ. (060) 620 604   Էլ. փոստ

Իրանի բաժին
Հեռ. (060) 620 610   Էլ. փոստ

Թուրքիայի բաժին
Հեռ. (060) 620 608   Էլ. փոստ

Ադրբեջանի բաժին

Սահմանազատման հարցերի խումբ
Հեռ. (060) 620 634   Էլ. փոստ