EnglishFrançaisРусский

Կառուցվածք

Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչություն

Պետ` Աշոտ Քոչարյան
Հեռ. (060) 620 519   Էլ. փոստ

ՀՀ ԱԳՆ Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցություն վարչությունը բաղկացած է Բազմակողմ տնտեսական հարաբերությունների և Երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժիններից:

Բազմակողմ տնտեսական հարաբերությունների բաժինը համակարգում է Հայաստանի Հանրապետության համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային տնտեսական կազմակերպությունների, ՄԱԿ-ի տնտեսական ուղղվածության մասնագիտացված գործակալությունների ու կառույցների, միջազգային ֆինանսական և վարկային հաստատությունների հետ: Աշխատանքներ են տարվում համաշխարհային տնտեսության միտումների, արտասահմանյան պետությունների տնտեսական զարգացման գործընթացների, միջազգային տնտեսական կազմակերպությունների գործունեության ուսումնասիրման ուղղությամբ, պատրաստվում են համապատասխան տեղեկատվական և վերլուծական նյութեր: Բաժինը բազմակողմ մակարդակում մասնակցություն է ունենում ՀՀ տրամադրվող օտարերկյա մարդասիրական, տեխնիկական և այլ բնույթի օգնության, Հայաստանի Հանրապետությունում օտարերկյա ներդումային ծրագրերի իրագործման, պետական վերահսկման և համակարգման աշխատանքներին, իր իրավասության շրջանակներում ԱԳ նախարարության մյուս ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ պետական կառավարման և օրենսդիր մարմինների հետ համատեղ մասնակցում է միջազգային տնտեսական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակահարմարության վերաբերյալ որոշումների կայացմանը և անդամակցության ապահովմանը, իրականացնում է անհրաժեշտ պաշտոնական կապն ու գրագրությունը ՀՀ Կառավարության և միջազգային տնտեսական կազմակերպությունների միջև: Իր իրավասության շրջանակներում բաժինը նախարարության մյուս տորաբաժանումների, ինչպես նաև, ՀՀ պետական կառավարման և օրենսդիր մարմինների հետ համատեղ, մշակում և իրականցնում է տնտեսական բազմակողմ համագործակցության քաղաքականությունը, սկզբունքներն ու ձևերը, անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության հիմնարկ-ձեռնարկությունների կողմից հայտարարվող միջազգային մրցույթների վերաբերյալ տեղեկատվության` դիվանագիտական ճանապարհներով արտերկրում տարածելու, միջազգային տնտեսական ենթակառուցվածքներում Հայաստանի Հանրապետության ինտեգրացման հարցերում:

Երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժինը համակարգում է արտասահմանյան երկրների հետ երկկողմ տնտեսական կապերը, ընթացք է տալիս արտերկրում ՀՀ և Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների միջոցով կամ այլ խողովակներով օտարերկյա կազմակերպություններից և ընկերություններից ստացվող առաջարկություններին, նպաստում է արտասահմանյան երկրների շուկաներում հայկական ձեռնարկությունների ներթափանցմանը, վերջիններիս ապրանքատեսականու մրցունակության բարձրացմանը, ներգրավվում է տնտեսական բնագավառում Հայաստանի Հանրապետության միջպետական և միջգերատեսչական Համաձայնագրերի նախապատրաստման և ստորագրման աշխատանքներին: Բաժինը համակարգում է Արտաքին տնտեսական հարաբերությունների բաղադրիչի ընդլայնմանն ու ուժեղացմանն ուղղված միջոցների մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքները, պարբերաբար նախապատրաստում և անցկացնում է խմբի նիստերը, կիսամյակային հիմունքներով դրանց քննարկմանն է ներկայացնում երկկողմ ձևաչափում առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում ՀՀ ԱԳՆ ստորաբաժանումների, ՀՀ դեսպանությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկանքներ:

Բազմակողմ տնտեսական հարաբերությունների բաժին
Հեռ. (060) 620 561   Էլ. փոստ

Երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժին
Հեռ. (060) 620 520   Էլ. փոստ