EnglishFrançaisРусский

Կառուցվածք

Իրավաբանական վարչություն

Պետ` Սաթենիկ Աբգարյան
Հեռ. (060) 620 404   Էլ. փոստ

Իրավաբանական վարչությունը ՀՀ ԱԳ նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր ներքին կառուցվածքում ունի 2 բաժին.

  1. Միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժին
  2. Միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքի բաժին:

Վարչությունն իրականացնում է միջազգային հանրային ու մասնավոր իրավունքին, ինչպես նաև ներպետական իրավունքին առնչվող մի շարք գործառույթներ, այդ թվում.

  • միջազգային պայմանագրերի կնքման (տեքստի նախապատրաստում, դրա շուրջ բանակցությունների վարում և փոխհամաձայնեցում, ստորագրում), վավերացման և հաստատման ներկայացնելու, միջազգային պայմանագրին միանալու, միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելու, դրա գործողությունը կասեցնելու, դադարեցնելու կամ չեղյալ հայտարարելու, ինչպես նաև ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի կատարման հետ կապված գործառույթներ,
  • միջազգային պայմանագրերի գրանցում, հաշվառում և հրապարակում,
  • ՀՀ անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների մարմինների կողմից ընդունվող որոշումների և այլ փաստաթղթերի, ինչպես նաև միջազգային պայմանագիր չհանդիսացող այլ միջազգային փաստաթղթերի փորձաքննություն,
  • նախարարության քննարկմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի փորձաքննություն,
  • իրավական խորհրդատվություն է տրամադրում միջազգային իրավունքին առնչվող հարցերի վերաբերյալ:
  • նախարարության գործունեության իրավական ապահովման իրականացում, այդ թվում` իր իրավասության շրջանակներում նախարարության գործունեությանն առնչվող իրավական ակտերի նախագծերի անմիջականորեն մշակում
  • նախարարության քննարկմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի փորձաքննության իրականացում

Միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժին
Հեռ. (060) 620 403   Էլ. փոստ

Միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքի բաժին
Հեռ. (060) 620 402