EnglishFrançaisРусский

Կառուցվածք

Եվրոպայի վարչություն

Պետ` Գագիկ Ղալաչյան
Հեռ. (060) 620 618   Էլ. փոստ

 

ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության գործառույթների հակիրճ նկարագրությունը

 

ՀՀ արտաքին քաղաքականության իրականացման շրջանակներում ԱԳՆ Եվրոպայի վարչությունը պատասխանատու է եվրոպական տարածաշրջանի (Արևմտյան և Կենտրոնական Եվրոպա, Բալկանյան երկրներ), ինչպես նաև եվրոպական կազմակերպությունների հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների համար: Ըստ այդմ` վարչությունը բաղկացած է երկկողմ հարաբերությունների առաջին և երկրորդ և բազմակողմ` Եվրոպայի խորհրդի (ԵԽ) և Եվրամիության (ԵՄ) բաժիններից:

Վարչությունը հանդիսանում է եվրոպական տարածաշրջանի հետ երկկողմ և բազմակողմ մակարդակներով ներպետական-գերատեսչական աշխատանքները համակարգող ստորաբաժանում, վարչության կողմից մշակվում է տարածաշրջանի և նրա կառույցների նկատմամբ ՀՀ քաղաքականությունը, սահմանվում են առաջնահերթություններ, ներկայացվում առաջարկություններ ՀՀ պաշտոնական դիրքորոշումների վերաբերյալ:

Հիմք ընդունելով եվրոպական ուղղությունը որպես ՀՀ արտաքին քաղաքական առաջնայնություններից մեկը` վարչությունն աշխատանքներ է տանում` միտված տարածաշրջանի երկրների ու կառույցների հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների հետագա զարգացմանը, քաղաքական երկխոսության խթանմանը, իրավապայմանագրային դաշտի ձևավորմանն ու ընդլայնմանը:

Այդ նպատակով վարչությունն իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացնում է տարբեր գործառույթներ:

Մասնավորապես, երկկողմ հարաբերությունների առաջին և երկրորդ բաժիններն ապահովում են բարձրաստիճան պաշտոնական այցերի կազմակերպումը, Հայաստանի Հանրապետության և եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը, աջակցում միջկառավարական հանձնաժողովների, գործարար համաժողովների, մշակութային միջոցառումների անցկացմանը:

ԵԽ և ԵՄ բաժինները համակարգում են ԵԽ և ԵՄ հետ կապված աշխատանքները, նրանք նաև պատասխանատու են այդ կազմակերպությունների շրջանակներում ՀՀ օրակարգային հարցերի մշակման և բանակցման համար:

Վարչությունը մշտական աշխատանքային կապ է պահպանում ինչպես ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանությունների, ԵԽ և ԵՄ երևանյան գրասենյակների, այնպես էլ եվրոպական երկրներում ՀՀ դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, ԵԽ-ում և ԵՄ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ:

 

Եվրամիության բաժին
Հեռ. (060) 620 612   Էլ. փոստ

Երկկողմ հարաբերությունների առաջին բաժին
Հեռ. (060) 620 613   Էլ. փոստ

Երկկողմ հարաբերությունների երկրորդ բաժին
Պետ` Հասմիկ Դաշտոյան
Հեռ. (060) 620 611   Էլ. փոստ

Եվրախորհրդի բաժին
Հեռ. (060) 620 651   Էլ. փոստ