EnglishFrançaisРусский

Կառուցվածք

Ներքին աուդիտի բաժին

Պետ` Արթուր Պետրոսյան
Հեռ. (060) 620 320   Էլ. փոստ

Ներքին աուդիտի բաժինը ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, որն ունի ինքնուրույն բաժնի կարգավիճակ և գործում է նախարարի անմիջական ենթակայությամբ:

Ներքին աուդիտի բաժնի գործունեությունն իրականացվում է` «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 11-ի № 1233-Ն որոշման, ՀՀ ֆինանսների նախարարի 2012թ. փետրվարի 17-ի № 143-Ն և 2012թ. փետրվարի 23-ի № 165-Ն հրամանների, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կանոնադրության և ներքին աուդիտի բաժնի կանոնակարգի պահանջներին համապատասխան:

Իրավական ակտեր`

1. «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենք

2. ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 11-ի № 1233-Ն որոշում` ՀՀ ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտներ

3. ՀՀ ֆինանսների նախարարի 2012թ. փետրվարի 17-ի № 143-Ն հրաման` ՀՀ ներքին աուդիտի ձեռնարկների և ներքին աուդիտի կանոնակարգի մշակման ուղեցույցներ

4. ՀՀ ֆինանսների նախարարի 2012թ. փետրվարի 23-ի № 165-Ն հրաման` Ներքին աուդիտի ստորաբաժանմանը և ներքին աուդիտի կոմիտեին ներկայացվող հիմնական պահանջները սահմանելու մասին

5. ՀՀ արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը

6. ՀՀ արտաքին գործերի նախարարության ներքին աուդիտի գործունեության կանոնակարգը

7. ՀՀ արտաքին գործերի նախարարության ներքին աուդիտի կոմիտեի կազմը