EnglishFrançaisРусский

Կառուցվածք

Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Հեռ. (060) 620 201   Էլ. փոստ

Հիմնական գործառույթներն ու խնդիրները`

  • ՀՀ արտաքին քաղաքականության, ԱԳ նախարարության և դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության լուսաբանումը, հասարակությանը նախարարության աշխատանքների վերաբերյալ համապարփակ և ճշգրիտ տեղեկատվության տրամադրում,
  • ՀՀ ԱԳ նախարարի, ԱԳ փոխնախարարների, ԱԳՆ ստորաբաժանումների ղեկավարների, մամուլի քարտուղարի մամուլի ասուլիսների կազմակերպում, նրանց գործունեության լուսաբանում
  • ԱԳ նախարարի, ԱԳ փոխնախարարների, մամուլի քարտուղարի, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, ԱԳՆ ստորաբաժանումների ղեկավարների հետ ԶԼՄ ներկայացուցիչների հանդիպումների, ճեպազրույցների, հարցազրույցների կազմակերպում
  • ԱԳ նախարարի, փոխնախարարների, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումների վերաբերյալ հաղորդագրությունների խմբագրում և տարածում
  • արտերկրում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններից ստացած հաղորդագրությունների ու նյութերի մշակում, խմբագրում և ԶԼՄ-ներին տրամադրում
  • տեղական ու օտարերկրյա ԶԼՄ-ների հավատարմագրում
  • օտարերկրյա լրագրողների Հայաստան կատարած այցելությունների կազմակերպում
  • Հայաստան ժամանած օտարերկրյա պաշտոնատար անձանց ուղեկցող լրագրողների հավատարմագրում, ուղեկցում, անհրաժեշտ տեղեկատվական նյութերի տրամադրում
  • լրագրողների հարցերին պատասխանում, ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության ճշգրտում, մեկնաբանում ու պարզաբանում
  • ասուլիսների, ճեպազրույցների ու հարցազրույցների ձայնագրում, սղագրում և տրամադրում լրատվամիջոցներին և շահագրգիռ այլ կառույցներին
  • ԱԳՆ պաշտոնական կայք էջում ներկայացվող նյութերի համակարգում
  • ԱԳՆ ինտերնետային էջի մշակում, ամենօրյա տեղեկատվության թարմացում
  • նախարարության ղեկավարության մասնակցությամբ միջոցառումների տեսագրությունների ու ձայնագրությունների տեղադրում կայքէջում
  • տեղեկատվական փաթեթների պատրաստում և տարածում ՀՀ պետական կառավարման մարմիններին, ԱԳՆ կենտրոնական ապարատին և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին:

Լրատվամիջոցների հետ կապի բաժին
Հեռ. (060) 620 202   Էլ. փոստ

Տեղեկատվության եւ հասարակության հետ կապի բաժին
Հեռ. (060) 620 201   Էլ. փոստ