EnglishFrançaisРусский

Պետական խորհրդանշաններ

 Դրոշը

«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքը ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1990թ. օգոստոսի 24-ին: Պետական դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով (վերևից ներքև):

 

Զինանշանը

Ներբեռնել զինանշանը բարձր որակով

 «Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1992թ. ապրիլի 19-ին: Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:

 

Օրհներգը

Ներբեռնել (mp3 տարբերակ)

«Մեր Հայրենիք»
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991թ. հունիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) օրհներգը:
Տեքստը՝ Միքայել Նալբանդյան (1829-1866թթ.)

Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարե դար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։

Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։

Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի՝ որ յուր ազգի
Ազատության կզոհվի: