EnglishFrançaisРусский

Ելույթներ

17.10.2017

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքը Կանադայի Համադաշնության 150-ամյակին նվիրված միջոցառմանը

Վստահ եմ, որ հայ-կանադական հարաբերությունները կշարունակեն զարգանալ բարեկամության և համագործակցության ոգով` գրանցելով նորանոր տպավորիչ նվաճումներ: մանրամասն ...

12.10.2017

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգին

Անցնող 25 տարիներին այս կուռ հիմքի վրա են խարխսվել ու զարգացել մեր երկու երկրների միջպետական հարաբերությունները: Արգենտինան և Հայաստանը միմյանց մայրաքաղաքներում բացել են իրենց առաջին տարածաշրջանային դեսպանությունները, տեղի են ունեցել ամենաբարձր մակարդակի փոխայցելություններ, ստորագրվել են բազմաթիվ միջպետական համաձայնագրեր, իրականացվում են ամենատարբեր ոլորտներին առնչվող ծրագրեր: Մենք արդյունավետորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում: Մարդկանց միջև շփումների համար պարարտ հող է ստեղծել Հայաստանի և Արգենտինայի միջև վիզային ռեժիմի ազատականացումը: մանրամասն ...

22.09.2017

Հայաստանի արտգործնախարարի ելույթը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի նախարարական հանդիպմանը

Ներդրում կատարելով երիտասարդության մեջ՝ ներդրում ենք կատարում ապագայի մեջ: Երիտասարդների մտքերի և սրտերի համար պայքարը որոշիչ է ապագա հասարակությունների ձևավորման համար: Քաղաքակրթությունների դաշինքի նպատակների թվում է ապագայի կառուցումը խաղաղ, սոցիալապես առավել ընդգրկուն աշխարհում՝ զերծ պատերազմներից, հակամարտություններից և բաժանարար գծերից: Ցավոք, անհանդուրժողականություն սերմանողները և ատելություն քարոզողները թիրախավորում են երիտասարդներին, ձգտում ծայրահեղական դարձնելով՝ օգտագործել նրանց որպես իրենց զազրելի նպատակներին հասնելու միջոց: մանրամասն ...

18.09.2017

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի արտաքին քաղաքական օրակարգի ուղղությամբ քննարկմանը

Մի քանի ամսից նշվելու է Ղարաբաղյան շարժման երեսնամյակը։ Հիրավի նշանակալի մի տարեթիվ, որը խորհրդանշում է մեր ժողովրդի նորօրյա զարթոնքը, պայքարը հանուն ազատության ու արդարության, հանուն մեր իրավունքների պաշտպանության, խորհրդանշում է մեր հավաքական կամքն ու միասնությունը։ մանրամասն ...

09.08.2017

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Հայաստանում Չինաստանի նոր դեսպանատան հիմնարկեքի արարողությանը

Այսօր մենք անում ենք առաջին խորհրդանշական քայլը՝ դնում ենք Հայաստանում Չինաստանի դեսպանատան նոր շենքի հիմքի առաջին քարը: Չինաստանի ղեկավարությունը, հայացքը հառելով վաղվա օրվան, որոշեց, որ Հայաստանում անհրաժեշտ է կառուցել նոր, մեծ դեսպանություն՝ այն հեռանկարով, որ այդ դեսպանությունը կծառայի նոր, կարևոր և առավել խոշոր նախագծերի իրականացմանը՝ հանուն մեր երկու երկրների հարաբերությունների և բարեկամության զարգացմանն ու ամրապնդման: մանրամասն ...

18.07.2017

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական խոսքը Եգիպտոսի Ազգային տոնի կապակցությամբ տեղի ունեցած ընդունելությանը

Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ Հեղափոխության 65-րդ տարեդարձի կապակցությամբ ցանկանում եմ իմ ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հղել բարեկամ Եգիպտոսի կառավարությանն ու ժողովրդին: Այս տարի մենք համատեղ նշում ենք Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Քառորդ դարն ընդամենը մի ակնթարթ է դարավոր առնչությունների այն տարեգրությունում, որ կապում է մեր երկու ժողովուրդներին: մանրամասն ...

11.07.2017

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Վստահությունը կառուցվում է, երբ պայմանավորվածությունները կատարվում են: Հենց այդ ընկալմամբ է, որ Հայաստանը և Արցախը իրենց համաձայնությունը տվեցին՝ կյանքի կոչելու վերոնշյալ բարձր մակարդակի համաձայնությունները: Ադրբեջանը հետքայլ կատարեց այդ պայմանավորվածություններից այնպես, ինչպես բազմիցս վարվել էր նախկինում: Ադրբեջանի այս կեցվածքը հարցականի տակ է դնում Բաքվի՝ որպես բանակցային կողմ հանդես գալու ունակությունը, որը կարող է հարգել ձեռք բերված համաձայնությունները: մանրամասն ...

10.07.2017

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Քիշնևում կայացած Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Հայաստանը և ԵՄ-ն ավարտել են 2017-2020թթ. Գործընկերության առաջնահերթությունների մշակումը, և վաղը Երևանում մեկնարկելու ենք այդ նույն ժամանակաշրջանի համար ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք Միասնական աջակցության շրջանակի շուրջ բանակցությունները: մանրամասն ...

19.06.2017

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթն Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը

Վերջին երկու տարիների ընթացքում մենք ակտիվորեն աշխատել ենք Ռիգայի հռչակագրի դրույթների իրականացման ուղղությամբ և կարողացել կյանքի կոչել Հայաստանին վերաբերող գրեթե բոլոր փոխադարձ հանձնառությունները: մանրամասն ...

11.06.2017

Հայաստանի արտաքին գործերի նախարարի ելույթը Ռուսաստանի օրվան նվիրված համերգին

Ռուսաստանյան պետության և հասարակության պատմության մեջ այս օրը կապված է կարևոր բարեփոխումների մեկնարկի հետ, որոնք նպատակաուղղված են երկրի առաջազնցիկ զարգացման ապահովմանը և միջազգային ասպարեզում հեղինակության առավել ամրապնդմանը: Եվ դուք լավ գիտեք, որ Հայաստանում միշտ ուրախ են եղբայրալան Ռուսաստանի հաջողություններին: մանրամասն ...