Այս ոլորտում, ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումները զբաղվում են ԵԱՀԿ եւ ՄԱԿ շրջանակներում գործող Միջազգային համաձայնագրերի, Կոնվենցիաների, այլ համապատասխան փաստաթղթերի իրագործմամբ, որոնք ներառում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` սովորական սպառազինությունների վերահսկումը, զինաթափումը, սպառազինությունների կրճատումը, վերիֆիկացիան եւ տեսչական ստուգումները, ինչպես նաեւ զինաթամնանն առնչվող այլ հարցեր` հակահետևակային ականները, խմբավորված զինատեսակները, որոշ սովորական սպառազինություններ եւ այլն: Վերոնշյալ գործունեության հիմնական նպատակը տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության ու վստահության միջոցների ամրապնդումն է:
ԱԳ նախարարությունը նաեւ վերահսկում է Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդի և Գլխավոր Ասամբլեայի, ԵԱՀԿ Հակամարտության Կանխարգելման Կենտրոնի կամ Անվտանգության Համագործակցության Ֆորումի ընդունած տարբեր որոշումների իրագործման գործընթացը: Բացի այդ, համապատասխան մակարդակով առկա է նաեւ երկկողմ համագործակցություն` միջազգային անվտանգության հարցերով զբաղվող տարբեր հեղինակավոր ամսագրերի հետ /Բրիտանական, Շվեյցարական եւ այլն/:
Այս աշխատանքներն իրականացվում են ՀՀ Նախագահի աշխատակազմի, պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արդարադատության նախարարության, ինչպես նաեւ այլ կառավարական մարմինների հետ սերտ համագործակցությամբ:
Հայաստանն ամենամյա հիմունքով համապատասխան հաշվետվություններ եւ տեղեկատվություն է ներկայացնում Միավորված Ազգերի Կազմակերպությանը, ռազմական ծախսերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, ազգային օրենսդրության, սպառազինությունների փոխադրման, թեթեւ եւ փոքր տրամաչափի զենքերի արտահանման, ներմուծման եւ այլնի վերաբերյալ: Հաշվետվություների քանակն ու ծավալը կախված է Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի ընդունած բանաձևերի քանակից: Գոյություն ունի պարբերաբար կատարման ենթական հաշվետվությունների պահանջ, որի համաձայն յուրաքանչյուր անդամ երկիր պարտավորվում է ամենամյա հաշվետվություններ ներկայացնել Զինաթափման գծով ՄԱԿ-ի Հանձնաժողովին: Օրինակ` 1992 թվականից գործում է Սովորական սպառազինության ՄԱԿ-ի ռեգիստրը, որին ՄԱԿ-ի անդամ պետությունները ամենամյա պաշտոնական հաշվետվություններ են ներկայացնում զինատեսակի եւ ռազմական տեխնիկայի յեթ տեսակների վերաբերյալ. տանկեր, մարտական զրահամեքենաներ, մեծ տրամաչափի հրետանի, մարտական ինքնաթիռների, ռազմանավեր եւ հրթիռներ: /սպառազինությունների արտահանման եւ ներմուծման վերաբերյալ/: Այս գործունեության ոլորտը ներառում է նաեւ ՄԱԿ-ի շրջանակներում առկա տարբեր Համաձայնագրերի եւ Կոնվենցիաների գործունեության ոլորտ հանդիսացող որոշ զենքերի տեսակներին եւ ռազմամթերքներին վերաբերող խնդիրներ: Այդպիսիներից են Օտտավայի Հակահետեւակային Ականների Արգելման մասին Կոնվենցիան, ՄԱԿ-ի Որոշ Սպառազինությունների մասին Կոնվենցիան իր արձանագրություններով, Խմբավորված զինատեսակների մասին Կոնվենցիան:
Հայաստանը դեռեւս չի անդամակցում ՄԱԿ-ի այս Համաձայնագրերից ոչ մեկին: Այնուամենայնիվ, Հայաստանը, որպես դիտորդ երկիր մշտապես մասնակցում է այս շրջանակներում տեղի ունեցող ցանկացած կազմակերչական հանդիպումներին: Վերջին անգամ 2009թ. Հայաստանը մեկ անգամ եւս հայտարարեց, որ աջակցում է վերոնշյալ պայմանագրերին եւ վերահաստատեց իր պատրաստակամությունը դրանց կետերին համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ, չբացառելով հետագայում դրանց անդամակցելու հնարավորությունը:
Հայաստանը, որպես թափանցիկության եւ վստահության միջոցների ամրապնդման դրսեւորում, ամեն տարի ինքնակամ Միավորված Ազգերի Կազմակերպությանն ու ԵԱՀԿ-ին է տրամադրում հակահետեւակային ականների մասին որոշակի տեղեկատվություն: ՀՀ խիստ մտահոգված է հարեւան Ադրբեջանի` Օտավայի Կոնվենցիային, ՄԱԿ-ի Որոշ Սպառազինությունների մասին Կոնվենցիային եւ Խմբավորված զինատեսակների մասին Կոնվենցիային չմիանալու կոշտ դիրքորոշման առումով:
Բացի այդ, Հայաստանն իր մտահոգությունն է արտահայտում Ադրբեջանի հետ իր շփման գծի երկայնքով հակահետեւակային ականների մեծ քանակության առկայությամբ: Գոյություն ունեն թեթեւ պայթուցի սարքերով լի տարածքներ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ շփմանն գծի երկայնքով: Ավելին, Cluster Munitions Coalition հեղինակավոր միջազգային կազմակերպության տվյալների համաձայն, Ադրբեջանը շարունակում է տիրապետել մեծ քանակությամբ խմբավորված զինատեսակներ:
2009թ. ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից, Հայաստանի հետ շմնան գծում հրադադարի ռեժիմի խախտման առնվազն 648 դեպք է գրանցվել:
Հայաստանը չի կարող քայլեր ձեռնարկել այս նշված փաստաթղթերը ստորագրելու ուղղությամբ, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ստորագրել դրանք: Այնուամենայնիվ, Հայաստանը լիահույս է, որ կգա ժամանակ, երբ կստորագրվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորող համաձայնագիր եւ այս Համաձայնագրերին միանալն իր ներդրումը կունենա շահագրգիռ բոլոր կողմերի համար:
Սպառազինություների վերահսկման, զինաթափման եւ անվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող ԵԱՀԿ հիմնական կազմավորումներն են Հակամարտության կանխարգելման Կենտրոնը եւ Անվտանգության Համագործակցության Ֆորումը: Միացյալ Խորհրդատվական Խումբը նույնպես հանդիսանում է ԵԱՀԿ բաղադրիչ մի մասը, բայց գործում է միայն Եվրոպայում Սովորական Սպառազինությունների մասին Պայմանագրի անդամ հանդիսացող երկրների շրջանակներում:
Անվտանգության Համագործակցության Ֆորումը ներառում է 1999թ. «Վիեննայի փաստաթուղթ» համաձայնագիրը, որը գործում է ԵԱՀԿ շրջանակներում 1999 թվականից, Վարքի Կանոնակարգի, ռազմական տեղեկատվության գլոբալ փոխանակման, ինչպես նաեւ հակահետեւակային ականներին, թեթեւ եւ փոքր տրամաչափի զենքերին, միջնորդության ազգային կարողությանը, զինաթափման վերահկման, արտահանման վերահսկմանը վերաբերող խնդիրներ: Այս ամենն ենթադրում է համապատասխան տեղեկատվության ամենամյա փոխանակում, իսկ Վիեննայի փաստաթղթի դեպքում, անդամ պետությունների պարտավորությունների կատարումը ստուգելու համար յուրաքանչյուր երկիր պարտավոր է ընդունել մյուս անդամ երկրների տեսչական խմբերին, որոնք իրականացնում են գնահատման այց: Կախված զինված ուժերի քանակից յուրաքանչյուր երկիր ունի տեսչություններ ընդունելու իր քվոտաները: Օրինակ, ամեն տարի Հայաստանը Վիեննայի փաստաթղթով ունի 3+1 գնահատման այց:
ԵԱՀԿ Անվտանգության Գնահատման Տարեկան Համաժողովը, ԵԱՀԿ ռազմաքաղաքական պարտավորությունների Իրականացման Գնահատման Հանդիպումը, ինչպես նաեւ Փոքր տրամաչափի զենքերի եւ Թեթեեւ սպառազինություններին վերաբերող փաստաթղթերի վերանայման հանդիպումը ԵԱՀԿ օրակարգի հիմնական հարցերից են: Դրանք ԵԱՀԿ Անվտանգության եւ Վստահության ամրապմդման միջոցների իրականացումը արտացոլող եւ գնահատող հիմնական գործիքներն են:
Եվրոպայում Սովորական Զինված Ուժերի մասին Պայմանագիրը սպառազինությունների վերասհկման խոշոր բազմակողմ պայմանավորվածություն է, որի նպատակը մարտահրավերներն ու մտահոգություն առաջացնող խնդիրները նվազագույնի հասցնելն է: Միեւնույն ժամանակ պայմանագրի առաքելությունների թվում է նաեւ մասնակից երկների միջեւ վստահության, թափանցիկության եւ անվտանգության ամրապնդումը: Հայաստանը ԵՍԶՈՒ-ն դիտարկում է, որպես Եվրոպական կայունության եւ անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից մեկը:
Ի տարբերություն ԵԱՀԿ այլ սպառազինությունների վերահսկման ռեժիմների, Պայմանագիրը, իրենից ներկայացնելով պարտադիր կատարման ենթակա փաստաթուղթ, պահանջում է ռազմական տեղեկատվության ընթացիկ եւ տարեկան փոխանակում, ինչպես նաեւ ներառում է վերիֆիկացիա, սպառազինությունների կրճատում եւ տեսչական ստուգումներ: Պասիվ քվոտաների քանակի համաձայն, սովորաբար այլ անդամ երկրների կողմից Հայաստանի զինված ուժերում արդյունավետ իրականացվում են չորս տեսչական ստուգումներ /ներառյալ` բազմազգ/: Երբեւէ չի գրանցվել Պայմանագրի խախտման որեւէ լուրջ դեպք:
Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանը նաեւ ակտիվ է այս բնագավառում: Հայաստանն օգտագործով է իր ակտիվ քվոտաներից մեկը, նախորդ տարի Թուրքիայում հաջողությամբ տեսչական ստուգումներ է իրականցրել: Ընդհանուր առմամբ, 1993 թվականից սկսած Հայաստանը մի քանի ԵՍԶՈՒ տեսչական ստուգումներ է իրականացրել Հունաստանում եւ Թուրքիայում, ինչպես նաեւ մասնակցել է Բուլղարիայում, Ուկրաինայում, Մեծ Բրիտանիայում, Մոլդովայում իրականացված տարբեր բազմազգ տեսչական ստուգումներին:
Ադրբեջանական Հանրապետությունը բացահայտ կերպով եւ շարանակաբար ցուցադրել է իր անփույթ վերաբերմունքը ԵՍԶՈՒ պահանջների կատարման նկատմամբ: 2010թ. ԵՍԶՈՒ շրջանակներում տեղեկատվության տարեկան փոխանակման համաձայն, Ադրբեջանական Հանրապետությունը, ինչպես եւ 2006, 2007, 2008 եւ 2009 թվականներին պաշտոնապես հայտարարել է, որ Պայմանագրով սահմանափակվող սպառազինություններից հինգից երկու կատեգորիաներում տիրապետում է 381 տանկի եւ 425 հրետանաու միավորի, մինչդեռ Համաձայնագիրը թույլատրում է միայն 220 եւ 285, համապատասխանաբար:
2006 թվականից սկսած Հայաստանը բազմիցս բարձրացրել է այս հարցը ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ում, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպետություններում: Պայմանագրի այս բացահայտ խախտումը Միացյալ Խորհրդատվական Խմբի, ԵԱՀԿ կանոնավոր հանդիպումների եւ տարեկան Կոնֆերանսների ժամանակ մտահոգություն է առաջացրել մի շարք` հատկապես Եվրոպական պատվիրակությունների շրջանում: Այս խախտումները նաեւ քննադատության են ենթարկվել ՄԱԿ-ում եւ ՆԱՏՕ-ում: Միջազգային հանրությունը ճանաչել է, որ Ադրբեջանը Պայմանագրի անդամ հանդիսացող 30 երկրներից միակն է, որը բացահայտ խախտում է Պայմանագրով նախատեսված պարտավորությունները:
Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ ԵՍԶՈՒ-ն պարտադիր կատարման ենթական փաստաթուղթ է, հստակ խնդիրներով, ուրույն կետերով եւ սկզբունքներով, որի նպատակը ռազմական հավասարակշռության, համընդհանուր պաշտպանական կառուցվածքում կանխատեսելիության եւ թափանցիկության ապահովումն է: Գոյություն ունեցող քաղաքական խնդիրները չեն կարող Պայմանագրի կետերը չկատարելու համար արդարացում հանդիսանալ: