EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Դեսպան Արման Կիրակոսյանի աշխատանքային այցը Խորվաթիայի Հանրապետություն

13.06.2018

Հունիսի 11-ից 13-ը Խորվաթիայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Վիեննա) Արման Կիրակոսյանն աշխատանքային այց կատարեց Խորվաթիայի Հանրապետություն:

Այցի շրջանակներում դեսպանը հանդիպումներ ունեցավ Խորվաթիայի նախագահի քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Դարիո Միհելինի, առևտրատնտեսական պալատի փոխտնօրեն Սիլվա Ստիպիչ Կոբալիի, արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարարի տեղակալ Վիկե Սկրաչիչի հետ, ինչպես նաև խորհրդակցություններ ունեցավ Խորվաթիայի օրենսդիր մարմնի՝ Սաբորի անդամների հետ:

Հանդիպումների ընթացքում դեսպան Կիրակոսյանը վերահաստատեց Հայաստանի շահագրգռվածությունը՝ խորացնելու Խորվաթիայի հետ հարաբերությունները: Այս համատեքստում կողմերը քննարկեցին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու հեռանկարները: Անդրադարձ կատարվեց քաղաքական երկխոսությունը շարունակելու, բարձրաստիճան փոխայցելություններ իրականացնելու և հայ-խորվաթական գործարար կապերն ամրապնդելու անհրաժեշտությանը, ինչպես նաև միջազգային հարթակներում հայ-խորվաթական համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին:

Սաբորի անդամների հետ հանդիպման ընթացքում դեսպանը տեղեկացրեց, որ հունիսի 1-ից սկսվել է նախորդ տարի Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասամբ կիրարկումը և կարևորեց ԵՄ բոլոր անդամ-երկրների կողմից համաձայնագրի շուտափույթ վավերացումը: Զրուցակիցներն անդրադարձան միջխորհրդարանական փոխգործակցության, բազմակողմ հարթակում գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերին:

Կից լուսանկարներ

Դեսպան Արման Կիրակոսյանի աշխատանքային այցը Խորվաթիայի Հանրապետություն

Դեսպան Արման Կիրակոսյանի աշխատանքային այցը Խորվաթիայի Հանրապետություն

 

 

Ամբողջ ալբոմ »