EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հանդիպումը ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթի հետ

12.06.2018

Հունիսի 12-ին Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրեց ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումներն ու արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Կողմերը բարձր գնահատեցին հայաստանյան զարգացումների խաղաղ և քաղաքակիրթ ճանապարհով հանգուցալուծումը:

Բունդեսթագի փոխնախագահը կարևորեց ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ապահովումը Հայաստանում և իրենց աջակցությունը հայտնեց այդ գործընթացներին:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային մի շարք թեմաների, քննարկեցին հայ-գերմանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր` երկուստեք ընդգծելով դրանց դինամիկ զարգացումը քաղաքական, տնտեսական, գիտակրթական և մշակութային ոլորտներում: Այս համատեքստում կարևորվեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը:

Կից լուսանկարներ

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հանդիպումը ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթի հետ

Ամբողջ ալբոմ »