EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

«ԵԱՏՄ գործարար օր 2018» միջազգային համաժողով Չեխիայի Օստրավա քաղաքում

07.06.2018

Հունիսի 6-7-ին Չեխիայի արդյունաբերական կենտրոն համարվող Օստրավայում տեղի ունեցավ «ԵԱՏՄ գործարար օր 2018» երրորդ միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր Չեխիայի Մորավո-Սիլեզյան երկրամասի ղեկավարության և Օստրավայում ՌԴ պատվավոր հյուպատոս Ալեշ Զեդնիկի կողմից։ 

Համաժողովի բացման խոսքով հանդես եկավ նաև Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով ներկայացրեց Միությանը միանալու պահից Հայաստանի ձեռքբերումները, Հայաստան-Չեխիա ապրանքաշրջանառության դինամիկան, որն, ըստ Չեխիայի վիճակագրական գործակալության տվյալների, 2018թ. առաջին եռամսյակի արդյունքում աճել է գրեթե 3,64 անգամ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

Համաժողովի «խելացի տեխնոլոգիաները» (smart technologies) թեմայի շրջանակներում դեսպան Սեյրանյանը մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի www.e-gov.am էլեկտրոնային կառավարման և Mulberry 2.0 փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգերը։

Տիգրան Սեյրանյանը ներկաներին ներկայացրեc նաև Հայաստանի գործարար միջավայրը և ներդրումային հնարավորությունները, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Կից լուսանկարներ

«ԵԱՏՄ գործարար օր 2018» միջազգային համաժողով Չեխիայի Օստրավա քաղաքում

Ամբողջ ալբոմ »