EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառում Կահիրեում

03.06.2018

Հունիսի 3-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը Եգիպտոսի մշակույթի նախարարության և Կահիրեի Հայոց ազգային առաջնորդարանի հովանավորությամբ Կահիրեի Օպերայի տանը կազմակերպել էր դասական երաժշտության համերգ՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին։

Միջոցառմանը մասնակցում էին ԵԱՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Համդի Լոզան, ԱԳՆ պաշտոնյաներ, օտարերկրյա դեսպաններ և դիվանագետներ, հասարակական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, եգիպտահայեր։

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը բացման խոսքում ներկայացրեց օրվա խորհուրդը, Առաջին Հանրապետության կերտման ճանապարհն ու հայ ժողովրդի հերոսական պայքարը, ինչպես նաև դրա կարևորությունը ՀՀ պետականության կայացման գործում։ Դեսպան Մելքոնյանն անդրադարձավ նաև հայ-եգիպտական հարաբերությունների ներկա փուլին։

Համերգի ընթացքում Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարներ, ՀՀ վաստակավոր արտիստներ Նունե Բադալյանը, Սարգիս Աղամալյանը և դաշնակահարուհի Էլա Մելիք-Հուսյանը հանդես եկան հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ։

 

Կից լուսանկարներ

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառում Կահիրեում

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառում Կահիրեում

 

 

Ամբողջ ալբոմ »