EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Քայլերթ հանուն մարդասիրության և Ցեղասպանության կանխարգելման Կանադայում

03.06.2018

Հունիսի 3-ին Մոնրեալում տեղի ունեցավ «Հանուն մարդասիրության և Ցեղասպանության կանխարգելման» խորագրով քայլերթ, որը կազմակերպել էին Մոնրեալի քաղաքապետարանը, Քվեբեկ նահանգի հայ ավանդական երեք կուսակցությունները:

Քայլերթի մասնակիցներն անցան Մոնրեալի փողոցներով և հավաքվեցին քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում, որտեղ ներկաների առջև ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը, Ֆրանկոֆոնիայի հարցերով Քվեբեկ նահանգի նախարար Քրիստին Սեն-Պյերը, Կանադայի խորհրդարանի պատգամավորները, Մոնրեալի քաղաքապետարանի ու համայնքային կառույցների ներկայացուցիչները:

Իր ելույթում ՀՀ դեսպանը նշեց, որ արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվող քայլերթը Մոնրեալը դարձրել է ընդդեմ ցեղասպանության հանցագործության և մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարի յուրօրինակ կենտրոն, ուր ամեն տարի հազարավոր մարդիկ իրենց հստակ դիրքորոշումն են հայտնում` միանալով քայլերթին:

Հայ համայնքի հետ մեկտեղ միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել նաև Քվեբեկ նահանգի հունական, ասորական և հրեական համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաև Կանադայում ապաստան ստացած Ռուանդայի ցեղասպանությունից փրկված փախստականները:
 

Կից լուսանկարներ

Քայլերթ հանուն մարդասիրության և Ցեղասպանության կանխարգելման Կանադայում

Քայլերթ հանուն մարդասիրության և Ցեղասպանության կանխարգելման Կանադայում

Ամբողջ ալբոմ »