EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված նվիրված տոնական համերգ և հանդիսավոր ընդունելություն Կոպենհագենում

01.06.2018

Հունիսի 1-ին Կոպենհագենի Հոլմենս եկեղեցում տեղի ունեցավ տոնական համերգ և հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին:

Միջոցառմանը մասնակցում էին Դանիայի արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դեսպաններ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակադեմիական ու գործարար շրջանակների, ինչպես նաև Դանիայի հայ համայնքի անդամներ։

Հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ով իր խոսքում անդրադարձավ անկախության ճանապարհին Հայաստանի Հանրապետության մարտահրավերներին ու ձեռքբերումներին:

Համերգի ընթացքում ճանաչված երաժիշտներ դաշնակահար Մարիաննա Շիրինյանն ու ջութակահար Հրաչյա Ավանեսյանը հանդես եկան Շոպենի, Շուբերտի, Բիզեի, Բարտոկի ու Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ, որոնք արժանացան հանդիսատեսի բարձր գնահատանքի:

Կից լուսանկարներ

Ամբողջ ալբոմ »