EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայաստանն ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ

31.05.2018

Մայիսի 30-31-ը, Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող Մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձը կամ ապօրինի յուրացման պարագայում դրանց ռեստիտուցիան խրախուսելու հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 21-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվեց միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ` երկու տարի ժամկետով:

Կոմիտեն հանդիսանում է «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական մարմին:

Հայաստանը հանդիսանում է վերոնշյալ Կոմիտեի անդամ 2017 թ.-ից` 4 տարի ժամկետով: Բյուրոյի նախագահող է ընտրվել Մեքսիկան։

Տեղեկանք. Կոմիտեն ստեղծվել է 1978թ.` Կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 20-րդ նստաշրջանի համապատասխան որոշման հիման վրա: Համաձայն վերջինիս 2-րդ հոդվածի` Կոմիտեն ունի 22 անդամ: Կոմիտեի անդամն ունի անմիջապես վերընտրվելու հնարավորություն:

Կոմիտեի կարևոր գործառույթներից է նպաստել պետությունների բազմակողմ և երկկողմ համագործակցությանը մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձնելու կամ դրանց ռեստիտուցիան խրախուսելու մասով:
 

Կից լուսանկարներ

Հայաստանն ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ

Ամբողջ ալբոմ »