EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հանդիպումը Լիտվայի օրենսդիր մարմնում

31.05.2018

Մայիսի 31-ին Վիլնյուսում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի ուղեկցությամբ հանդիպում ունեցավ Սեյմասի փոխխոսնակ և եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կերկիլասի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յուոզաս Բեռնատոնիսի հետ։

Հանդիպման սկզբում նախարարի տեղակալը շնորհավորեց Լիտվայի անկախության հարյուրամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Լիտվայի խորհրդարանի կողմից՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առաջիններից մեկը վավերացնելու համար։

Զրուցակիցները կարևորեցին ազգային օրենսդիրների դերակատարումը համաձայնագրի կիրարկման գործընթացում և առհասարակ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման հարցում։

Երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման համատեքստում կողմերն ընդգծեցին պատգամավորական պատվիրակությունների փոխայցերի ու բազմակողմ խորհրդարանական հարթակներում երկու երկրների օրենսդիրների համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը։

Կից լուսանկարներ

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հանդիպումը Լիտվայի օրենսդիր մարմնում

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հանդիպումը Լիտվայի օրենսդիր մարմնում

 

Ամբողջ ալբոմ »