EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ Իրաքում

31.05.2018

Մայիսի 31-ին Բաղդադի Հայ երիտասարդաց միության սրահում տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական համերգ։

Ներկաներին ուղղված իր շնորհավորական խոսքում Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանն անդրադարձավ Հայաստանի առաջին Հանրապետության պատմությանը, դրա խորհրդին մերօրյա Հայաստանի Հանրապետության և ընդհանրապես պետականության շարունակականության գործընթացում, ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները։ Դեսպանը նշեց, որ Մայիսի 28-ը մեծ խորհուրդ ունի մեր ժողովրդի կյանքում, այն է՝ պետականության վերականգնումն ու դրա շարունակականության պահպանումը։ Եզրափակելով խոսքը` դեսպանը նշեց, որ հայ ժողովրդի հարատևության գրավականը մեր ազատութունն ու պետական գիտակցությունն են, որն էլ բեկումնային պահերին ուղղորդող դեր է խաղացել։

Հանդիսության ավարտին ՀՀ դեսպան Գրիգորյանի կողմից Իրաքի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանին հանձնվեց Մխիթար Գոշ մեդալ` Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար, իսկ իրաքահայ համայնքի ներկայացուցիչ Ծովինար Ղազարյանին` ՀՀ ԿԳՆ հուշամեդալ` երիտասարդության ուսուցման, հայեցի դաստիարակության ու մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։

Միջոցառման ընթացքում հնչեցին հայկական ազգային երգերի կատարումներ։

Նախօրեին Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ էին կազմակերպվել նաև Բասրա և Դհոկ քաղաքներում, իսկ Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվել էր հանրապետական մաղթանք։

Կից լուսանկարներ

 Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ Իրաքում

 Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ Իրաքում

 

 

Ամբողջ ալբոմ »