EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակի հետ

30.05.2018

Մայիսի 30-ին Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպեց Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Պաուլա Ռիսիկոյի հետ:

Շնորհավորելով խորհրդարանի խոսնակին բարձրագույն պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական փոփոխությունները, նոր կառավարության ձևավորումը և նրա արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այցը Հելսինկի և այս տարվա ապրիլին Ֆինլանդիայի խորհրդարանի ֆինն-հայկական բարեկամության խմբի այցը Երևան, ինչպես նաև Թբիլիսիում երկու երկրների նախագահների հանդիպումը նոր լիցք են հաղորդել երկկողմ քաղաքական և խորհրդարանական համագործակցությանը:

Արտակ Ապիտոնյանն ու Պաուլա Ռիսիկոն հանգամանալից անդարադարձ կատարեցին հայ-ֆիննական հարաբերությունների ներկա իրավիճակին և առաջիկա ծրագրերին: Երկուստեք կարևորվեց բարձրաստիճան երկխոսության դինամիկայի պահպանումը, այդ թվում նաև խորհրդարանական փոխանակումների մակարդակով:

Դեսպան Ապիտոնյանը երախտագիտությամբ հիշատակեց Ֆինլանդիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Կողմերն ընդգծեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի` կարճ ժամկետներում Ֆինլանդիայի խորհրդարանի կողմից վավերացման կարևորությունը:

Կից լուսանկարներ

Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակի հետ (2018-05-30)

Ամբողջ ալբոմ »