EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում

17.05.2018

Մայիսի 17-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպում ունեցավ Ավստրիայի դաշնային խորհրդարանում Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:

Խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը վերահաստատեց ավստրիացի պատգամավորների հանձնառությունը՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու, Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերն ամրապնդելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հարցում:

Ավստրիացի խորհրդարանականների խնդրանքով դեսպան Կիրակոսյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, հարևան երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Երևանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:

ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ Ավստրիայի խորհրդարանը շուտով կավարտի Հայաստան-ԵՄ համապարփակ և խորացված համագործակցության պայմանագրի վավերացման գործընթացը:

Այնուհետև դեսպան Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած գործընթացները, հասարակության աջակցությունը վայելող կառավարության ձևավորումը:
 

Կից լուսանկարներ

Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում

Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում

Ամբողջ ալբոմ »