EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Փարիզում մասնակցեց «Տարածման անվտանգության նախաձեռնության» 15-ամյակին նվիրված Բարձր մակարդակի քաղաքական հանդիպմանը։

16.05.2018

Մայիսի 15-16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Փարիզում անցկացվող՝ «Տարածման անվտանգության նախաձեռնության» (Proliferation Security Initiative) 15-ամյակին նվիրված Բարձր մակարդակի քաղաքական հանդիպմանը։ Հանդիպումը կազմակերպվել էր Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների կողմից` մասնակից պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ոլորտը համակարգող ԱԳ փոխնախարարների մակարդակով։

Հանդիպմանը ելույթ ունեցան 70-ից ավելի պատվիրակություններ, որոնք կարևորեցին նախաձեռնության շրջանակներում իրականացվող քայլերը, թե ազգային և թե տարածաշրջանային մակարդակում։

Նախարարի տեղակալ Հովակիմյանն իր ելույթում հավաստեց Հայաստանի հանձնառությունը նախաձեռնության նպատակներին և ընդունած փաստաթղթերին և նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես հանդես է գալիս հօգուտ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման եւ ապօրինի փոխադրումների կանխարգելումն ապահովող առավել արդյունավետ և համակարգված ընթացակարգերի և գործիքների կիրառման:

Աշոտ Հովակիմյանը ներկայացրեց Հայաստանի իրականացրած քայլերը ԶՈԶ տարածման դեմ պայքարում, ներառյալ ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևի 2015-2020թթ. Գործողությունների ազգային ծրագրի իրագործման, միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի չտարածման ոլորտներում իրավական դաշտի և կարողությունների զարգացման, ինչպես նաև արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության հարցերում։ Հայաստանը միջոցներ է ձեռնարկել նաև ԶՈԶ կիրառմամբ ահաբեկչության սպառնալիքի կանխարգելման, միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության կարողութնունների հզորացման ուղղությամբ։

Տեղեկանք. Զանգվածային ոչնչացման զենքերի (ԶՈԶ) տարածման դեմ պայքարի անվտանգության նախաձեռնության մասին պաշտոնապես հայտարարվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից 2003թ. մայիսի 31-ին Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կոասնևսկու հետ Կրակովում (Լեհաստան) կայացած հանդիպման ժամանակ: «Տարածման անվտանգության նախաձեռնությունը» համաշխարհային նախաձեռնություն է, որի գլխավոր նպատակն է պայքարել զանգվածային ոչնչացման զենքի, դրա փոխադրող միջոցների և բաղադրիչ տարրերի անօրինական փոխադրումների դեմ: Ներկայումս նախաձեռնությանը միացել է 105 պետություն: Հայաստանը նախաձեռնությանը միացել է 2006թ. մարտի 24-ին` հաստատելով Արգելման սկզբունքների հայտարարությունը:

Կից լուսանկարներ

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Փարիզում մասնակցեց «Տարածման անվտանգության նախաձեռնության» 15-ամյակին նվիրված Բարձր մակարդակի քաղաքական հանդիպմանը։

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Փարիզում մասնակցեց «Տարածման անվտանգության նախաձեռնության» 15-ամյակին նվիրված Բարձր մակարդակի քաղաքական հանդիպմանը։

Ամբողջ ալբոմ »