EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Դեսպան Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Սենատի նախագահի հետ

10.05.2018

Մայիսի 10-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուի հետ: Հանդիպմանը մասնակցում էր Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանը:

ՀՀ դեսպանը Ռումինիայի Սենատի նախագահին շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և զրուցակցի խնդրանքով հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները:

Սերգեյ Մինասյանը կարևորեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Ռումինիայի խորհրդարանի կողմից հնարավորինս շուտ վավերացումը, անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրին՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը և այդ համատեքստում բարձր է գնահատում վերջին տարիների ընթացքում հարցի նկատմամբ Ռումինիայի հավասարակշռված դիրքորոշումը:

Անդրադարձ եղավ այս տարվա հոկտեմբերի 11-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթնաժողովին և այս առումով ռումինական կողմից բարձր մակարդակով մասնակցության կարևորությանը, ինչպես նաև հայ-ռումինական միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը:

Հանդիպման վերջում կողմերը քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները:

Կից լուսանկարներ

Դեսպան Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Սենատի նախագահի հետ

Ամբողջ ալբոմ »