EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Դեսպան Սմբատյանի այցը Հալե քաղաք

08.05.2018

Մայիսի 8-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով գտնվում էր Հալե քաղաքում՝ մասնակցելու գերմանա-հայկական ֆորումին, որի նպատակն է խթանել և ընդլայնել հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական կապերը։

Ֆորումի շրջանակներում Աշոտ Սմբատյանը հանդես եկավ ծավալուն զեկույցով Հալե քաղաքի “Էլիզաբեթ” գիմնազիայի ավագ դասարանների սաների առջև:

Իր զեկույցում դեսպանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին և վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: Աշոտ Սմբատյանը հանգամանալից ներկայացրեց հայաստանյան կրթական ոլորտի առանձնահատկությունները, Հայաստանում արտերկրի ուսանողների ուսանելու լայն հնարավորությունները:

Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Կարամբա Դիաբին, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարության պաշտոնյաներ, դպրոցի տնօրինությունը և մանկավարժական կոլեկտիվը:

Միջոցառման ավարտին Բունդեսթագի պատգամավոր Կարամբա Դիաբին և դեսպան Սմբատյանը ծաղկեպսակ զետեղեցին Հալե քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:

ՏեղեկանքՀալե քաղաքի “Էլիզաբեթ” գիմնազիան երկարամյա համագործակցության փորձ ունի երևանյան դպրոցների հետ, որի շրջանակներում կազմակերպվում են փոխայցեր, աշակերտների փոխանակման ծրագրեր:

Կից լուսանկարներ

Դեսպան Սմբատյանի այցը Հալե քաղաք

Դեսպան Սմբատյանի այցը Հալե քաղաք

 

 

Ամբողջ ալբոմ »