EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում

28.04.2018

Ապրիլի 28-ին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Ավինյոն քաղաքի Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում:

Միջոցառմանը ելույթի խոսքերով հանդես եկան Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանը և Ավինյոնի շրջանի ֆրանկո-հայկական ասոցիացիայի նախագահ Վերոնիկ Մարդոյան-Բրունան: Ֆրանսիական երգչախումբը կատարեց Երևան-Էրեբունի երգը, ինչից հետո կայացավ ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Միջոցառմանը ներկա էին Ավինյոնի քաղաքապետ տկն. Սեսիլ Էլը, սենատոր Կլոդ Օն, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ժան-Ֆրանսուա Սեզարինին, տեղական ինքնակառավարման մարմինների պատգամավորներ, շրջանի և դեպարտամենտի ղեկավարության, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Կից լուսանկարներ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում

 

Ամբողջ ալբոմ »